Կապանի N13 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Ռիմա Մկրտչյանը Vա դասարանում կազմակերպեց բաց դաս:
Դասի թեման
- Սովորական կոտորակներ
- Սովորական կոտորակների հիմնական հատկությունը և նրանց հավասարության պայմանը
- Կոտորակներն ընդհանուր հայտարարի բերելը
- Կոտորակների գումարումը
Դասի նպատակները
- պարզել, թե ինչ մակարդակով է յուրացվել թեման,
- հստակ գիտակցել սովորական կոտորակի ներմուծման անհրաժեշտությունը,
գիտենալ` ինչ է կոտորակը, տարբերել կոտորակի համարիչն ու հայտարարը,
անկանոն և կանոնավոր կոտորակները,
ձևակերպել կոտորակների հիմնական հատկությունը և նրանց հավասարության պայմանը,
համեմատման, գումարման,
- կարողանալ` գրել և կարդալ սովորական կոտորակը, համեմատել կոտորակները,
- ճանաչել մաթեմատիկան` որպես մշակույթի կարևոր մաս,
- հասկանալ առարկայի պատմական զարգացման դերն ու նշանակությունը հասարակության զարգացման մեջ:
Դասի ընթացքում անհատական ուղղորդված հարցերի միջոցով կատարվեց ընկալման ստուգում հիմնական սահմանումների ու հասկացությունների վերաբերյալ: Պարզվեց աշակերտների ընկալածը, ինքնուրույն աշխատանքի արդյունքում ստուգվեց դասի ընթացքում աշակերտների ստացած գիտելիքները և դրանց կիրառման ձևը առաջադանքների լուծման ժամանակ:
Ոսուցչուհին կազմել էր ծրագիր, որի մեջ ընդգրկված էին վարժություններ, խնդիրներ: Ծրագրի առավելությունն այն էր, որ աշակերտներն էին միմյանց գնահատում ստացած հանձնարարությունը:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան