Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հատուկ տակտիկական ուսումնավարժանք՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

18:43, perşembe, 01 mart, 2018
Հատուկ տակտիկական ուսումնավարժանք՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում

Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա առիթով և համաձայն Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2018 թվականի հիմնական միջոցառումների պլանը հաստատելու մասին» որոշման, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ԱԻ նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության աշխատակիցները հատուկ տակտիկական ուսումնավարժանք են իրականացրել: Ուսումնավարժանքին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Անհրաժեշտ բացատրական աշխատանքից հետո «Օդային տագնապ» ազդանշանով իրականացվել է ուսանողների և համալսարանի աշխատակիցների տեղափոխում նկուղային հարկեր, իսկ «օդային տագնապի ավարտ» ազդանշանից հետո վարժանքի մասնակիցները տարհանվել են անվտանգ տարածք: Ենթադրյալ տուժածներին ցույց է տրվել առաջին բուժօգնություն, որից հետո շտապօգնության մեքենաներով նրանք տեղափոխվել են տարածքից, իսկ փրկարար ծառայության աշխատակիցները՝ հանգցրել հրդեհը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2476 | 0 | 0
Facebook