23.02.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի IIբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս: /Դասվար Լուսինե Սարգսյան/
Դաս թեման՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» թեմայի ամփոփում
Դասին կիրառվող մեթոդներ
Նախագծային
Մտագրոհ
T-աձև աղյուսակ
Ինտեգրում
Պոպ-Կորն
Նպատակները
1.Կարդալու որակական հատկանիշների մշակում: Տքստի վերարտադրման հնչերանգը պահպանելու կարողության զարգացում
2.Գեղարվեստական ստեղծագործությունների տեսակների /հեքիաթ, պատմվածք/ առանձնահատկությունների տարբերությունների գիտակցում: Հեղինակի կենսագրական տեղեկության ձեռքբերում:
3.Ձևավորել հարգանք դիմացինի նկատմամբ, մարդկային տեսնելու, ընկալելու և գնահատելու կարողություն:
4.Առարկայական ինտեգրում.
Ինտեգրված առարկաներ՝ երաժշտություն, տեխնոլոգիա, կերպարվեստ, մաթմատիկա, ես և շրջակա աշխարհ:
Հարցերի միջոցով պարզ դարձավ, թե աշակերտնեը որքանով են յուրացրել հեքիաթը՝ իբրև գրական ժանր, նրա տեսակները, սկզբունքները, ստեղծման ժամանակահատվածը: Տպավորիչ էր աշակերտների սահուն և կառուցիկ խոսքը, նրանց բառապաշարը, այլ կերպ ասած՝ բանավոր խոսքը: Աշակերտներն ըմբռնել էին հեքիաթների նպատակը, ասելիքը, դաստիարակչական նշանակությունը:
Հեքիաթների միջոցով ճանաչեցին հայ և այլազգի նշանավոր հեքիաթասացներին և բեմադրեցին Հովն. Թումանյանի հեքիաթները:
Դասն ավարտվեց հեքիաթային մոտիվներով՝ երկնքից երեք խնձոր ընկավ:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան