Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեր երիտասարդության նոր տաղանդները

TueAM+04E_+040FebE_şubat+0400RFebAM+04_0+040020_2_81, TueAM+04E_şubat+0400RFebAM+04_0+040020_81
Մեր երիտասարդության նոր տաղանդները

Մեր երիտասարդության մեջ շատ տաղանդներ կան, և հիմա, ես ցանկանում եմ պատմել այդ տաղանդնեից մեկի՝ Նարեկ Կոսմոսի մասին: Ես Նարեկից հարցազրույց եմ վերցրել։ Ստորև ներկայացված են հարցերը, որոնց պատասխնել է Նարեկը։


    
    

Ինչպե՞ս եք երաժիշտ դարձել․ պատմեք ինձ ձեր պատմությունը։


    

Երաժշտության հանդեպ մեծ ձգտումս դեռ փոքրուց էր։ Սկսեցի լսողությամբ դաշնամուր նվագել․ ութ տարեկանում գնացի ջութակի։ Դե երաժշտական դպրոց հաճախելը մեծ պատասխանատվություն է։ Կողքից արդեն նվագում էի Անահիտ Մկրտչյանի ջութակահարների անսամբլում, որպես առաջին ջութակ։ Ջութակից զատ սկսեցի կիթառ նվագել՝ երազելով մեծ Ռոք բեմեր նվաճել։


    
    

Ի՞նչն է ձեր ոգեշնչումը և շարժառիթը:


    

Ամենից առաջ ես տարված եմ ռոքով, բլյուզով, ռոքն ռոլով, ու սկզբում հիմնական "Մեղավորները" բզեզներն էին (The Beatles), Գլորվող քարերը (The Roling Stones), Մուգ Մանուշակագույն (Deep Purple) ։ Իսկ հետո երբ Բլյուզի մեջ խորացա ինձ ամենամեծ ուսուցիչ ծառայեց Stivie Ray Vaughan-ը։ Texas Blues-ի ողջ հմայքը կիթառիս վրա, էլ ի՞նչ էր պետք երջանիկ լինելու համար։ Մոտիվացիոն գործընթացը դեռ շարունակվում է իմ մեջ, երաժշտական փնտրտուքներ, նոր գաղափարներ ու շատ ու շատ գաղտնիքներ, որոնք ծրագրված են, բայց չեմ խոսի դրանց մասին։


    
    

Ինչպե՞ս ձեր ծնողները օգնեցին քեզ, երբ դուք նրանց հայտնեցիք ձեր արտիստ դառնալու մասին կամ օգնեցի՞ն արդյոք նրանք։


    

Ծնողներս արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ ես ամենից առաջ երաժիշտ եմ, սակայն մասնագիտություն էլ է պետք։ Այ այդ հարցում մի քիչ վեճեր են լինում։


    
    

Պատմե՛ք "The Aliens" բենդի մասին:


    

Մինչև 2018 թվականը խումբ ունեի, որի անունն էր The Brotherhood, երեք տարի գործունեություն (առավել ևս բարեգործական գործունեություն) ծավալելուց հետո նոր գույն ու նոր երանգ էր ինձ պետք։ Սա մեծ փոփոխություն էր ինձ համար, նվագել մի խմբում, որը նոր էր ու նոր ասելիք ուներ։ 2018-ին մանկությանս ընկերոջ հետ ձևավորեցինք "The Aliens" խումբը, որը հուսանք մի ալբում մինչև ամառ կթողարկի։ Խմբի ոճերն են՝ "Metal", "Rock", "Dubstep", Deep House" և շարունակ։ Խումբն իր առաջին երգը՝ "Black Pearls"-ը արդեն ունի, որը տարբերվողների ՝Սև մարգարիտների մասին է։


    
     Ես շատ եմ հավանել ձեր "Black Pearls" երգը։ Ի՞նչն էր քեզ ոգեշնչել, և ովքեր էին քեզ հետ համատեղ աշխատել երգի վրա։


    

Շատ ուրախ եմ, որ ձեր դուրը եկել է։ Երգի գործիքավորումը, ջութակները, սաքսաֆոնը, բլուլը, բոլորի պարտիաները Միսակ Հովհաննիսյանն է գրել։ Ես գրել եմ վոկալի պարտիան, ակորդներն ու բառերը։ Երգում է Էմմա Ֆոքսը, որի հետ ես առանձին պրոյեկտ ունեմ։ Խմբային աշխատանք կարելի է համարել այդ երգը։


    
    

Կարո՞ղ ես պատմել նրանց մասին ևս։


    

Էմմա Ֆոքսի հետ առանձին ծրագիր ունեմ, որը կոչվում է "Feat Project"։ Պրոյեկտում երգերի հեղինակը ես եմ, կատարողը Էմման, կարելի է ասել մենք հեղինակ-կատարող դուետ ենք։ Քաղաքում շատ են սիրում մեր երգերը, հատկապես մի երգ ունենք՝ "Magic Dress", որը անգիր երգում են համերգների ժամանակ, կարծես ամենասպասված երգն է։ Մեր մյուս երգը՝ "Չկա"-ն էլ է սիրված, բայց բառերն այնքան դժվար է հիշում էմման, որ հանդիսատեսից ենք բառերն իմանում։ Մեր պրոյեկտը շարունակական է, նոր երգեր անպայման կլինեն։


    
    

Դուք մտադի՞ր եք ներկայացնել ևս մի նոր երգ:


    

Ոչ միայն մտադիր ենք, այլ արդեն սկսել ենք աշխատելը, ուղղակի փնտրուկների մեջ ենք տեսահոլովակ նկարելու։ Համենայնդեպս շատ բաներ կան, որ դեռ չենք հասցնում։


    
    

Եվ բոնուսային հարց։


    

Քանի՞ կիթառ ունես։


    

Երկու կիթառ ունեմ, կլասիկ ու էլեկտրո։ Ու երկու կիթառներով գրված 87 երգ։ Հուսանք մի օր մեր երգերը կենտրոնից մինչև արվարձան կսուլվեն։


    
    

Բոլոր ձայնագրությունները իրականացվել են "Հորիզոն" ստոդիայում։

Mix and mastering-Արտուշ Ավետիսյան


    
    

Կարող ե ասել, որ "The Aliens"-ը արդեն թողարկել է իր նոր երգը, արդեն ձայնի HD որակով, որը կարող եք լսել այս հղումով; https://www.youtube.com/watch?v=OsY-fZvoN-E


    

Իսկ ես հաջողություն եմ մաղթում՝ Նարեկին, "The Aliens" բենդին, "Feat Project" -ին, Էմմա Ֆոքսին և մնացած համագործակիցներին նրանց հետագա գործունեություններում։


    

Նրանց կարող եք գտնել այս հղումներով․

Նարեկի Ֆեյսբուքյան էջը; https://www.facebook.com/narek.hakobyan.906

"The Aliens" բենդի ֆեյսբուքյն էջը; https://www.facebook.com/The-Aliens-330434037440179/

և

YouTube; https://www.youtube.com/channel/UCu-sT-C_2wtjfyMl07u4Jbw


    

Էմմա Ֆոքս; https://www.facebook.com/emma.vasilyan.90?fref=mentions

Միսակ Հովհաննիսյան; https://www.facebook.com/profile.php?id=100013257884001&fref=mentions


    

Սիրված երգեր՝

"Չկա" - https://www.youtube.com/watch?v=npnXn_njEzU

"Magic Dress" - https://www.youtube.com/watch?v=MIabwo5emTg

"Black Pearls" - https://www.youtube.com/watch?v=X6ac277TD90


    
    
    

Հեղինակ՝ Դուգլաս Գալոյան

Ֆեյսբուք - https://www.facebook.com/douglas.galoyan.2003

Ինստագրամ - https://www.instagram.com/douglasgaloyan/
Նարեկ Կոսմոսը (Narek Cosmos) և Էմման Ֆոքսը (Emma Fox)
Նարեկ Կոսմոսը (Narek Cosmos) և Էմման Ֆոքսը (Emma Fox)
Kaynak: facebook.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4045 | 0 | 0
Facebook