Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դպրոցներում օտար լեզուների առումով լուրջ խնդիրներ կան. Նախարարը ներկայացրեց առկա վիճակը

12:49, pazartesi, 19 şubat, 2018
Դպրոցներում օտար լեզուների առումով լուրջ խնդիրներ կան. Նախարարը ներկայացրեց առկա վիճակը

Հայաստանի դպրոցներում օտար լեզուների զարգացման ծրագրի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նրա խոսքով, օտար լեզուների ռումով կա երկու տիպաբանական ուղղություն՝ ընդհանուր լեզվաբանական կրթության տարածում եւ խորացված կրթություն: . «Ամենահաջող պիլոտը եղավ ֆրանսերենով. Այժմ 10 դպրոցում խորացված ուսուցում է իրականացվում: Բացի այդ, Բրիտանական խորհրդի աջակցությամբ դպրոցներում բացվում են անգլերենի ակումբներ, որոնք դառնում են մեր լաբորատորիաները: Այդպիսի դպրոցներից 5-ը մարզերում են, մեկը՝ Երեւանում: Դրանցից 4-ում ներդրվել են այդ լաբորատորիաները: Ծրագիրը շարունակական է: Ունենք պայմանավորվածություն, որ յուրաքանչյուր մարզում նման 2 դպրոցներ լինեն:

Փորձը ցույց է տալիս, որ երբ բոլորին բերում ես Երեւան, չի ստացվում», -ընդգծեց նախարարը:

Լեւոն Մկրտչյանի խոսքով, գերմաներենով նույնպես բավականին խորացված ծրագիր ունենք, մասնավորապես Գերմանիայից ուսուցիչներ են աշխատում Հայաստանում:

Ինչ վերաբերում է ռուսաց լեզվին, այժմ կա ռուսերենի ուսուցիչների վերապատրաստման խնդիր, մասնավորապես, մոտ 1500 ուսուցիչ վերապատրաստման կարիք ունի:

Լեւոն Մկրտչյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ դպրոցներում երրորդ օտար լեզու մտցնելու գործընթացը սկզբուն շատ հեշտ է մտնում, բայց հետո խնդիրներ են ծագում որակի հետ կապված, հատկապես մարզերում:

Slaq.am - Լրատվական աղբյու
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3042 | 0 | 0
Facebook