Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այց զորամաս

14:18, cuma, 16 şubat, 2018
Այց զորամաս

15.02.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամները համաձայն N զորամասի հետ համատեղ պլանի, ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ այցելեցին դպրոցին կից զորամաս: Զորամասում սաներն արժանացան ջերմ ընդունելության, ծանոթացան տանկերի, հմմ- ների ևՀՕՊ- տեխնիկային, ինչպես նաև զինվորների կենցաղին: Զինվորների հետ միասին կատարեցին շրջայց, որից հետո հանձնեցին աշակերտների կողմից պատրաստված նվերները:
     Զորամասում խիստ կարգուկանոն էր, բարեկարգ պայմաններ։ Հրամանատարը՝ գնդապետ Արտյոմ Պողոսյանը հայրական հոգատարությամբ և ուշադրությամբ էր վերաբերվում զինվորներին։ Ու հիմա այդ նույն վերաբերմունքն էր ցուցաբերում աշակերտների հանդեպ։ Վերջիններս մեկ ժամ ապրեցին զինվորական կարգացուցակով. համտեսեցին զինվորական կերակուրը:
     Այցելությունը և՛ ռազմահայրենասիրական, և՛ ճանաչողական նպատակ ուներ. աշակերտները ծանոթացան զինվորի կյանքին, ևս մեկ անգամ համոզվեցին՝ մեր հողն ու ջուրը հուսալի պաշտպաններ ունի։ Բոլորի համար էլ աննկարագրելի, տպավորիչ այցելություն էր։
     Օրը հագեցած էր, և աշակերտները տպավորված վերադարձան՝ նախաձեռնությանը շարունակականություն տալու վստահ մտադրությամբ:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5982 | 0 | 0
Facebook