Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կյանքի խոսքը Facebook-ում որսի է դուրս եկել Zazazu-Aрмения-ի անվան տակ:

23:16, perşembe, 15 şubat, 2018
Կյանքի խոսքը Facebook-ում որսի է դուրս եկել Zazazu-Aрмения-ի անվան տակ:
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Յուրաքանչյուր կրոնական կառույց շահագրգռված է հետևորդների քանակն ընդլայնելու մեջ: Հայ Առաքելական Եկեղեցին` օգտվելով պետության հովանավորչությունից, ապագա հետևորդներ է պատրաստում դպրոցում և բանակում: Այլ կառույցները նման հնարավորությունից զրկված լինելով մշակում են ալտերնատիվ միջոցներ:
    
     Փողոցում գրքույկներ բաժանող կամ դռներ թակող աղանդավորները վաղուց սովորական երևույթ են դարձել մեր իրականության մեջ, սակայն միշտ չէ, որ նրանք այդքան պարզ ու բացահայտ եղանակներով են գործում: Հետևորդների ներգրավման մեթոդները շարունակվում են հղկվել ու կատարելագործվել, իսկ համացանցի դարում նրանց օգնության են գալիս սոց. ցանցերը:
    
     Արդեն երկար ժամանակ է ինչ «Zazazu-Aрмения» անունը կրող էջը Facebook-ում վճարովի գովազդի տարբերակով հոլովակներ է պտտում: Ինչպես հետո կպարզենք, էջը ղեկավարվում է «Կյանքի խոսքի» կողմից: Հոլովակների հերոսները դեռահասներ են, ովքեր հուզիչ պատմություններ են պատմում իրենց կյանքի դժվարությունների մասին: Տեսանյութերը դիտած հոգեբանը փաստեց, որ դրանց բովանդակությունը հատուկ կազմված է անցումային տարիքի բարդույթներ ունեցող դեռահասներին թիրախավորելու համար: Գաղտնիք չէ, որ զանազան աղանդները մարդկանց որսալու համար ձգտում են խաղալ նրանց «թույլ տեղերի» վրա: Դեռահասներն ապրում է բնավորության անկումային պահեր, ինքնադրսևորման կարիք են զգում և հաճախ կոնֆլիկտներ են ունենում ծնողների հետ: Եվ ահա այսպիսի բարդույթներ ունեցող պատանին Ֆեյսբուքում հանդիպում է մարդկանց, ովքեր, ինչպես թվում, իրեն լավ են հասկանում և անկեղծորեն ցանկանում են օգնել: Նրան մշտապես շողոքորթում են, հաճոյախոսում են, ամեն րոպե ասում են, որ նա շատ խելացի է վարվել, որ գրել է իրենց, որ նա միայնակ չէ... Դա հաճելի է գրեթե բոլորին, մանավանդ, ինքնավստահություն չունեցող երիտասարդին (աղանդագետները սա անվանում են «ռմբակոծություն սիրով»): Ուստի զարմանալի չէ, որ հոլովակները հազարավոր լայքեր և քոմենթներ են հավաքում: Կազմակերպիչներն ուշի-ուշով հետևում են և խնամքով հեռացնում անցանկալի մեկնաբանություններն, իսկ խայծը կուլ տվածներին շտապում են զրույցի հրավիրել:
    
     Քաջ գիտակցելով, որ իրենց կազմակերպության անունը բացասական է համբավ ունի, աղանդները հաճախ նախընտրում են այլ անունների տակ թաքնվել: Տեսանյութերում գրեթե ոչինչ չի հուշում, որ խոսքն աղանդի մասին է գնում: Zazazu-ի էջում էլ իհարկե ոչ մի բառ չկա այդ մասին:

Ահա էջի նկարագրությունը... «Ողջույն, սիրելի՛ ընկեր: Մինչ կսկսես ուսումնասիրել ZAZAZU էջը, որտեղ դու հիմա գտնվում ես, թույլ տուր հակիրճ պատմել, թե ով ենք մենք, ինչով ենք զբաղվում և ինչն է մեզ միաբանում: ZAZAZU.TV -ն մի երազանք և կյանքի հանդեպ մի հայացք ունեցող մարդկանց խումբ է, ինչպես նաև՝ ինտելեկտուալ-զվարճալի պորտալ այն մարդկանց համար, ովքեր ուզում են գտնել իրենց տեղն այս կյանքում, լցնել իրենց ներսի դատարկությունը և դարձնել իրենց կյանքն ավելի վառ ու ավելի լավ: Մեր կայքում դու կարող ես գտնել ամենատարբեր շոուներ, տեսաբլոգեր, հոդվածներ, հարցազրույցներ, մոտիվացնող խոսքեր ամենահետաքրքիր, նոր և կարևոր բաների մասին»:
    
     Համացանցում մի փոքր փորփրելուց հետո պարզում ենք, որ Zazazu - Армения-ն միջազային ցանցի մաս է: Գոյություն ունի Zazazu.tv անվամբ ռուսալեզու կայք (որն այս պահին փակ է) և նույնանուն բազմաթիվ էջէր տարբեր սոց. ցանցերում: Բոլորն էլ փորձում են ժամանցային երիտասարդական էջերի տակ քողարկվել: Գոյություն ունի նաև «yesHEis» անվանմամբ օնլայն ռեսուրս, որը էֆեկտիվ քարոզի համար նախատեսված բջջային հավելված ու տեսանյութեր է տրամադրում:
    
     Ի տարբերություն «Եհովայի վկաների», որոնք մարդկանց գայթակղում են «նոր աշխարհում» հավիտենական կյանքով ու հանգուցյալ հարազատների հետ կրկին հանդիպելու խոստումներով, «Կյանքի խոսքը» նախընտրում է շեշտը դնել երկրային բարեկեցություն ու երջանկության խոստումների վրա: «Գրիր մեզ, եթե ուզում ես երջանիկ լինել» ՝ ասվում է գրառումներում: Ընդ որում նախապես նշվում է, որ իրական երջանկությունն ընտանիքի կամ սիրո մեջ չէ:

Հայտնի է, որ մարդու ուղեղը հաջողությամբ լվանալու համար, պետք է նրան կտրել շրջապատից: Իր համար սովորական միջավայրից ու ընտանիքից կտրված մարդն առավել խոցելի է դառնում, քանի որ անծանոթ միջավայրում մարդն առավել հակված է ներշնչանքի և այստեղ նրա վրա ազդելն ավելի դյուրին է: Այդ է պատճառը, որ հենց սկզբից աշխատում են պատնեշ դնել մարդու և իր հարազատների միջև: Տեսանյութերից մեկում հերոսուհու շուրթերից գրեթե բառացի ասվում է, որ մենք ծնողներին պետք չենք, որ կա մեկն, ով ավելի շատ է մեզ սիրում ու ավելի լավ է հասկանում: Իսկ այդ մեկին ծանոթալու համար բնականաբար պետք է Zazazu-ին նամակ գրել:
    
    

Հորդորներին հետևելով՝ որոշեցինք գրել Zazazu-Армения-ի էջին: Իհարկե, ոչ թե երջանկություն, այլ ինֆորմացիա ստանալու նպատակով: Պատասխանը ստացանք միայն 2 օր անց: Հավանաբար նամակները շատ են և ժամանակ է պետք բոլորի հետ աշխատելու համար: Սկզբում ձևացրեցինք, թե ընկճված դեռահաս ենք: Մեզ ասացին, որ իրենք ելք ունեն, դրա համար անհրաժեշտ է աղոթել և մի սպեցիֆիկ աղոթքի տեքստ ուղարկեցին: Այն հարցին, թե իրենք ո՞վ են պատասխանեցին, որ ավետարանչական հավատի քրիստոնյաներ են՝ դարձյալ չնշելով «Կյանքի խոսքի» անունը: Հանդիպման առաջարկից հետո հրավիրեցին Թբիլիսյան խճուղում գտնվող եկեղեցի խոստանալով, որ մեզ այնտեղ կդիմավորեն (այդտեղ է գտնվում է «Կյանքի խոսքի» գլխավոր հավաքատեղին): Դրանից հետո փորձեցինք խոսակցությունն ավելի կտրուկ դարձնել: Այն հարցին, թե արդյո՞ք ազնիվ եք համարում այլ անվան տակ թաքնվելն ու դեռահասների զգացմունքների վրա խաղալու տարբերակով հետևորդեր հավաքագրելը պատասխանեցին, որ ոչ մի վատ բան չեն տեսնում դրանում և իրենց հավատքն ամբողջ աշխարհում այդ մեթոդով է տարածվում: Զգալով, որ մենք իրենց պոտենցյալ հետևորդը չենք, զրույցը դադարեցրեցին:
    
    

«Կյանքի խոսք» եկեղեցին նեոհիսունական, խարիզմատական ուղղվածություն ունի: Հիմնադրվել է Շվեդիայում Ուլֆ էկմանի կողմից, այնուհետև տարածվել է աշխարհով մեկ: Ուսումնասիրողների և այլ քրիստոնեական եկեղեցիների կողմից ընկալվում է որպես աղանդ և սուր քննադատության է արժանանում: Հետևորդների մոտ հաճախակի նկատվում են հոգեկան խանգարումներ: Հատկանշական է, որ 2014 թվականին Էկմանը կաթոլիկություն է ընդունել և հեռացել է իր իսկ հիմնադրած կառույցից: «Կյանքի խոսքը» Հայաստանում գրանցված ամենախոշոր և ազդեցիկ կրոնական կազմակերպություններից է: Նրա հովիվ-առաջնորդ Արթուր Սիմոնյանը պարբերաբար սկանդալային պատմությունների կիզակետում է հայտնվում: Կյանքի խոսքի հավաքները հայտնի են հովիվների բոցաշունչ ճառերով, որոնք ընդմիջվում են երգ ու պարով` հաճախ նմանվելով դիսկոտեկների:
    
     ...................
     Վերոհիշյալ հոլովակներից մի քանիսը:
     https://web.facebook.com/zazazuarmenia/videos/1616468101734331/
    
https://web.facebook.com/zazazuarmenia/videos/1592547414126400/
    
https://web.facebook.com/zazazuarmenia/videos/1592546590793149/

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6014 | 0 | 0
Facebook