Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում, ինչպես ողջ հանրապետությունում, անցկացվում են Մայիսյան հերոսանարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ: Փետրվարի 8-ին «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Ն.Մելիքսեթյանը 9-րդ դասարանում անցկացրեց բաց դաս՝ «Մայիսյան հերոսամարտերը և եկեղեցին» ծրագրային նյութով նախատեսված թեմայով:
Դասը սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև հնչեցին եկեղեցական զանգերը, իսկ աշակերտներից մեկը հանդերձավորված ներկայացրեց Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի կոչը՝ ուղղված հայ ժողովրդին: Մեկնաբանվեց զանգերի ու եպիսկոպոսի խոսքի նշանակությունը: Միջառարկայական կապ հաստատելով հայոց պատմության հետ՝ աշակերտները մտագրոհով ներկայացրեցին Մայիսյան հերոսամարտերը: Այնուհետև խաղային մեթոդներով խմբերը ներկայցրեցին հայոց եկեղեցու և հոգևորականության գործունեությունը՝ հերոսամարտերի ժամանակ: Միջառարկայական կապ հաստատելով նաև հայոց լեզվի հետ՝ աշակերտները փորձեցին փոքրիկ կտորների վրա գրված բառերով կազմել նախադասություն: Ոճականորեն ճիշտ նախադասություն կազմելու դեպքում դարձերեսին գտան հերոսամարտերի ժամանակ էական դեր կատարած գործիչների նկարներ: Յուրաքանչյուր խմբից մեկ աշակերտ ներկայացրեց, թե ում նկարն է և թե ինչով է կարևորվել:
Դասը նպատակային և արդյունավետ էր՝ հագեցած խաղային մեթոդներով և լրացուցիչ նյութերով:
Բաց դասին ներկա էին դպրոցի տնօրեն Գ.Դանիելյանը, փոխտնօրեն Հ.Հակոբյանը, Աբովյանի տարածաշրջանի ՔԴԿ պատասխանատու Ջ.Ասատրյանը, ուսուցիչներ: