Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կյանքը ձանձրալի է առանց բեմի. Աննա Գարեգինյան

19:44, salı, 13 şubat, 2018
Կյանքը ձանձրալի է առանց բեմի. Աննա Գարեգինյան
    
    


    
    
    
    
    
    
    
    
    
     Զրուցակիցս
լրագրող, PR մասնագետ, ԵՊՀ Ուսանողական Խորհրդի Մշակույթի հանձնաժողովի նախագահ, ասմունքող, հաղորդավար Աննա Գարեգինյանն է:


    

1.Առավոտը սկսում եմ

-Երգելով


    

2. Կյանքը ձանձրալի է առանց ...

-Բեմի


    

3.Հաճելի է, երբ

- Արածդ գործը ժպիտ է պարգևում ոչ միայն քեզ, այլ նաև դիմացինիդ


    

4.Թատրոն, թե՞ կինո

-Երկուսն էլ, բայց թատրոնը՝ մի քիչ ավելի շատ


    

5.Երբեք չեմ ուզենա ինձ նվիրեն

-Արևածաղկի սերմեր (ծիծաղում է)


    

6.Տուր ինձ հնարավորություն և ես

-Կապացուցեմ, որ հենց ի՛նձ պետք է տայիր այն:


    

7.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...

-Սկսում եմ փնտրել պահածս կոնֆետներն ու հագեցնել սովս (ժպտում է)


    

8.Կյանքն ինձ համոզել է, որ

-Համոզվել միշտ չէ, որ պետք է


    

9.Ձեր առաջին բջջային հեռախոսը

-Վարդագույն Motorola


    

10.Ձեր երեք ամենասիրելի ուտեստները

-Քույրիկիս տղայի պատրաստած ուտելիքները


    

11.Ձեր ամենասիրելի տոնը

-Այն օրը, որից կարողանում եմ ստանալ դրականը:


    

12.Ձեր ամենասիրելի հեղինակը

- Եղիշե Չարենց


    

13.Տուր ինձ գիրք, թեյ և

-Հեռացիր (ծիծաղում է)


    

14.Քչերը գիտեն, որ ես

-Արմատներով Հունաստանից եմ ու շատ եմ սիրում վոլեյբոլ խաղալ


    

15.Ես Աննա Գարեգինյանն եմ, ես

-Միշտ փորձելու եմ վառ պահել իմ ներսի արևը

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5250 | 0 | 0
Facebook