Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երևանի 2017թ. բյուջեի կատարման տարեկան ու Երևանի զարգացման 2017թ. ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման

17:20, perşembe, 08 şubat, 2018
Երևանի 2017թ. բյուջեի կատարման տարեկան ու Երևանի զարգացման 2017թ. ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերը կներկայացվեն հանրային քննարկման

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը:

Նիստի օրակարգում ներառված էին «Երևանի զարգացման 2017 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» և «Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» ավագանու որոշումների նախագծերը սահմանված կարգով հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ հարցերը:
     Ներկայացնելով բյուջեի կատարողականը՝ Վահե Նիկոյանը նշել է, որ բյուջեի եկամուտները կատարվել են 100, 3 տոկոսով, այդ թվում սեփական եկամուտները՝ 101 տոկոսով: Քաղաքապետի տեղակալը հայտնել է նաև, որ բյուջեի ծախսերի տնտեսումներ են եղել՝ հիմնականում պայմանավորված գնումների մասով խնայողություններով:
     Նշվել է նաև, որ 2017 թվականի Երևանի քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունն ամփոփ ներկայացված է տեղեկագրում, որը տպագրված և էլեկտրոնային տարբերակով հասանելի է համաքաղաքացիներին:
     Նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալը պատասխանել է խորհրդի անդամների կողմից բարձրացված բոլոր հարցերին:
     Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշել են հաշվետվության նախագծերը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2188 | 0 | 0
Facebook