Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն

19:40, cuma, 02 şubat, 2018
«Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն
     Հայաստանի Հանրապետության Պաշտպանության, ինչպես նաև Կրթության և գիտության նախարարությունների կողմից համատեղ իրականացվող «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով Կոտայքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն:
     Մարզում ռազմամարզական խաղերի պատշաճ կազմակերպման և իրականացման ուղղությամբ ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի կողմից տրված համապատասխան հանձնարարականները խորհրդակցության մասնակիցներին է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
     Այնուհետև քննարկվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների մասնակցությամբ կազմակերպվող «Կորյուն» ռազմամարզական խաղերի ընթացակարգերին վերաբերող հիմնական օրակարգային հարցերը:
     Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում ձևավորված հանձնաժողովի անդամներին, մարզի տարածքում գործող զորամասերի ներկայացուցիչներին, մասնակից դպրոցների տնօրեններին և զինվորական ղեկավարներին խորհրդակցության շրջանակներում ներկայացվել են ՀՀ Կրթության և գիտության նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի N 1155-Ա/2 հրամանով հիշյալ խաղերի կազմակերպման և անցկացման համար սահմանված կարգի պահանջները:
     Մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ավարտին նախանշվել են նաև փետրվարի 22-ին մեկնարկող մարզային փուլի ամբողջական ընթացքն ապահովող հիմնական ծրագրային դրույթները:
    
    
    
     kotayk.mtad.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2958 | 0 | 0
Facebook