Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հաստատվել է ուսումնական հաստատությունների ուսուցիչների հաստիքացուցակը

18:42, cuma, 02 şubat, 2018
Հաստատվել է ուսումնական հաստատությունների ուսուցիչների հաստիքացուցակը
     Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչչյանը հրաման է ստորագրել, որով հաստատել է պետական համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, խմբերի խտությունը և նորմատիվները: Ինչպես նաև, ինքնուրույն կենտրոնական ջեռուցում (ջրի, գազի, գոլորշու) ունեցող մանկապարտեզներում ջեռուցման սեզոնում սահմանվում է հնոցապանի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ դրույքի հաշվով: Հնոցապանների ընդհանուր թվից մեկ միավոր սահմանվում է ամբողջ տարվա համար: Կենտրոնացված ջերմամատակարարման (ՋԷԿ) դեպքում ջերմային կետ կամ էլևատոր ունեցող մանկապարտեզներում սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի մեկ հաստիք, իսկ բոյլերի և պոմպի դեպքում, երբ պահանջվում է շուրջօրյա հերթապահություն, սահմանվում է փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք, յուրաքանչյուր հերթափոխի համար մեկ միավորի հաշվով: Սառնարանային սարքավորում, էլեկտրասալիկ և այլ էլեկտրական ջեռուցման սարքավորումների առկայության դեպքում 4 և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում (եթե հաստիքներում չի նախատեսված փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք) սահմանվում է 0, 5 միավոր փականագործ-էլեկտրամոնտյորի հաստիք: Ինքնուրույն շենք և երկու և ավելի խումբ ունեցող մանկապարտեզներում սահմանվում է դռնապանի հաստիք. դռնապանի հաստիքը սահմանվում է մաքրման ենթակա 1000- 2000մ2 տարածության համար` 1 միավոր: Մրգի այգի կամ դեկորատիվ տնկիներ ունեցող 1, 5 հա մակերեսից ոչ պակաս դեկորատիվ բուսականությամբ հողամաս ունեցող մանկապարտեզներում սահմանվում է այգեպանի հաստիք՝ 1 միավոր՝ յուրաքանչյուր 1.5 հա մակերեսի համար: Պահակի հաստիքը սահմանվում է օրենքով սահմանված կարգով: Ավտովարորդի հաստիքային 1 միավոր կարող է սահմանվել ավտոտրանսպորտի առկայության դեպքում։ Երաժշտական ղեկավար (երաժշտության դաստիարակ) մանկապարտեզի՝ 2 տարեկան և ավագ հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին 0, 25 դրույք։ Ֆիզկուլտուրայի հրահանգիչ մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0, 25 դրույք։ Լողի մարզիչի հաստիք (լողավազանի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր երկու խմբի համար՝ 0, 25 դրույք։ Պարուսույց՝ պարի խմբավար (հիմնադրի կողմից լրացուցիչ բյուջետային միջոցների կամ հաստատության արտաբյուջեի առկայության դեպքում) մանկապարտեզի՝ 4 տարեկան և ավագ նախադպրոցական հասակի երեխաների յուրաքանչյուր խմբին՝ 0, 25 դրույք։ Մանկապարտեզներում, որտեղ տարիքային խմբերում ընդգրկված են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, հիմնադրի կողմից սահմանվում է լրացուցիչ` հատուկ մանկավարժ (ներ) ի (սուրդոմանկավարժ, լոգոպեդ, հոգեբան և այլն) մինչև 2 միավոր հաստիք: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում պետք է սահմանվեն արձակուրդում գտնվող աշխատակիցների փոխարինողների հաստիքներ՝ պայմանագրային կարգով՝ փոխարինող անձանց վճարման համար նախատեսված հատկացումների սահմաններում։ Իրավաբան.net
    
    
     iravaban.net
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5749 | 0 | 0
Facebook