Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՅ ԱՌՍՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ՎԱԽԸ

01:04, cuma, 02 şubat, 2018
ՀԱՅ ԱՌՍՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒ ՎԱԽԸ

Դատելով իմ վերջին գրառումների հավանությունների ու ոչ հավանությունների, քննարկումների՝ մեկնաբանություների քանակությունից, արդեն կարելիյա գալ ուղղակի եզրակացությունների էն մասին, որ արմենների մեջ մի խորը վախա մտել: էդ վախը դարերի քրիստոնեականացման արդյունքա, ինչը փոխանցվելա սոցիոգենետիկ մակարդակով: Էդ էն տեսակ վախնա, որը վերաբերումա նրան, որ երբ ասում ես թե էսինչ մեկը հերոս չի ու պայքարելա լրիվ ուրիշ բաների համար, միանգամից հայտարարվում ես օրենքից դուրս: Այսինքն ազգը ճիզվիտականացածա իրա հոգեբանությամբ ու ցանկացած նոր տեսակետ ու նոր մոտեցում, որը ջարդումա իրանց քարացած պատկերացումների ԱՇԽԱՐՀԸ, օրինաչափորեն հանդիպումա սվիններով պաշտպանության: Ա՛յ թե ինչ ասելա Հայ Առաքելական Եկեղեցի՝ գումարած իշխանական դաշինք ու քաղաքականություն, ում ձեռի տակնա գտնվել դարերով պատմություն գրելու մենաշնորհը: Քննարկման մասնակիցների մեծ մասը, ով հանդես էր գալիս իրա պապու արևին որպես ՝՝ընդդիմախոս՝՝, կանգնած էր վերջին հաշվով ճիզվիտականության դիրքերի վրա, որը դարերով արմատացրել հայ առաքելական ճիզվիտական եկեղեցին. դաժանություն ու անհանդուրժողականություն ցանկացած այլախոհության ու այլակարծության նկատմամբ: Նմանները համոզված են, որ իրանց հաղորդված պատմական նշանակության ինֆորմացիան ու գիտելիքը հանդիսանումա վերջին աստիճանի ճշմարտությունը. որ Մաշտոցը սուրբա, Վարդան Մամիկոնյանը՝ սուրբա, նրա հետ սպանված բոլոր նախարար կոչեցյալները սուրբ են, որ Նժդեհը հերոսա, որ Թումանյանը Պուշկինին դիտավորյալ սխալա թարգմանում ու ըտենց շարունակ...

Բայց մի ուրիշ տեսանկյուն հանձին իմ տեսանկյան հայտարարումա ճիշտ հակառակը, որ Վարդան Մամիկոնյան կոչվածը սովորական ավազակա, ով ծառայելա հոգևոր դաս կոչվող՝ եկեղեցական ավազակախմբի շահերին, Մաշտոցը՝ այբուբենի ստեղծող չի, այլ՝ դասական ինկվիզիտր՝ հավատաքննիչա, զենքով ըսենց կոչված ՝՝սիրո կրոն՝՝ - Բյուզանդական վեռսիայի ստրկացուցիչ քրիստոնեության տարածող, Նժդեհը՝ սովորական սեպարատիստա և այլն: Ու սա ցույցա տրվում փաստերով, առողջ տրամաբանության ուժով, ինչը առանց որևէ մի կամային ջանք գործադրելու՝ մերժվումա ամբոխի կողմից: Սա նախրային վախի ուժովա ըլնում: Նախրային վախերը չեն թողնում, որ մարդ տեսակը ինքնուրույն մտածողություն դրսևորի: Էս ճիզվիտիզմը կշարունակվի ահագին ժամանակ:

Վախի էս տեսակը իրա ծագմամբ լրիվ հոտայինա, որը բացահայտված ու ուսումնասիրվածա բազմաթիվ էքսպերիմենտներով: Չորս հոգի դպրոցականների փորձը դնողները նախապատրաստում են, որ իրանց մեջ հայտնված հինգերորդ դպրոցականին պետքա համոզեն միաբերան, որ իրանց առջև դրրված սպիտակ չայնիկը իրականում սևա: Արդյունքը ապշեցուցիչա. հինգերորդ դպրոցականը համարյա միանգամից համոզվում ու մյուսների հետ հավասար չփով կրրկնումա, որ սպիտակ չայնիկը սևա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     01.02.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3618 | 0 | 0
Facebook