Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ցուցադրվեցին ուսուցողական զինավարժություններ, որոնցով ամրագրվեց վաղվա Հայ զինվորի պատրաստակամ և պատրաստական կերպարը

09:23, perşembe, 01 şubat, 2018
Ցուցադրվեցին ուսուցողական զինավարժություններ, որոնցով ամրագրվեց վաղվա Հայ զինվորի պատրաստակամ և պատրաստական կերպարը
     Հունվարի 29-ը Աբովյանի թիվ6 ավագ դպրոցում նշանավորվեց հայոց կենսագրականի փառավոր տոնի՝ հայոց բանակի տարելիցի հիշատակմամբ: Ձևավորվեց «Շնորհակալ ենք, Հայ զինվոր» խորագրով հուշատախտակ, կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ, որին մասնակցում էին 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների ներկայացուցիչներ: Մասնակիցների շուրթերից հնչեցին Հայոց բանակի

ստեղծման, անցած ուղու պատմությունը ներկայացնող խոսքեր, հերոսական երգեր, բարեմաղթանքներ: Հանդիսատեսը համակվեց Հայոց բանակի հերոսական ճանապարհի արժևորմամբ: Ռազմագիտության ուսուցչի կազմակերպմամբ ցուցադրվեցին ուսուցողական զինավարժություններ, որոնցով ամրագրվեց վաղվա Հայ զինվորի պատրաստակամ և պատրաստական կերպարը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2440 | 0 | 0
Facebook