Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռազմահայրենասիրական միջոցառում Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցում

00:09, perşembe, 01 şubat, 2018
Ռազմահայրենասիրական միջոցառում Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցում
     Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման հիմնական երաշխավորը՝ ազգային բանակը, հունվարի 28-ին դարձավ 26 տարեկան:
     Այդ առիթով ռազմահայրենասիրական միջոցառում էր կազմակերպվել Կոտայքի մարզի Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցում: Այն աշակերտներին պատգամում էր անմնացորդ նվիրում հայրենիքին, անկոտրում մարտական կամք և հաղթական ոգի: Միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով, այնուհետև աշակերտները ներկայացրեցին Հայոց բանակի ստեղծման պատմությունը, արցախյան պատերազմի և քաջարի մարտիկների կյանքի հերոսական դրվագներ: Հնչեցին նաև հայրենասիրական բանաստեղծություններ: Աշակերտների ուժերով բեմադրվեցին բանակի առօրյան ներկայացնող դրվագներ, եղան պարային համարներ:
     Միջոցառման ավարտին փակման խոսքով ներկաներին դիմեց դպրոցի տնօրեն տիկին Հ. Ասատրյանը: Խորհրդանշական օրվա կապակցությամբ շնորհավորելով ներկաներին՝ տիկին Ասատրյանը մասնավորապես ասաց, որ պատմության ընթացքում հայրենիքի անվտանգության պահպանման հուսալի երաշխավորը եղել և մնում է Հայոց զինական ուժը, Հայ քաջարի մարտիկը:
     Դպրոցի տնօրենը հայրենիքի ապագա զինվորներին մաղթեց հաղթական ոգի՝ հորդորելով երբեք չմոռանալ նժդեհյան հետևյալ խոսքերը."Մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն հայրենիքը դառնալ: Բռնագրավված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը՝ պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպի հայրենի երկիրը":
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3143 | 0 | 0
Facebook