Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՐԵՎԵԼԱԳԵՏ Vardan Voskanyan - ԻՆ

22:09, çarşamba, 31 оcak, 2018
ԱՐԵՎԵԼԱԳԵՏ Vardan Voskanyan - ԻՆ

Լրիվ ընդունում եմ, որ մարդ կարա իրա առանձին գրառմամբ իրա էջում պատասխան ուղղի մի ուրիշին մի ինչ որ բան տեսնելուց: Ես էլ եմ էդ մարտավարության կողմնակից ու ողջունում եմ քեզ: Հիմա՝ բուն նյութի մասին:

Դու՝ որպես արևելագետ ու լեզուներից տեղյակ՝ գիտակ մարդ, ասում ես, որ ՝՝...5-րդ դարում էդ «ավարա» բառը պարսկերենում լրիվ ուրիշ ձև էր հնչում, ու անիմաստ ա նոր պարսկերենի արտասանությամբ համեմատաբար ուշ հայերեն մտած էդ տարբերակը տանել, հասցնել էն վախտերը, երբ Մուշկան Նիսալավուրտը իրիկունը խմելուց հլա միջին պարսկերեն էր փղերի ծնողների կենացը ասում, իսկ Վարդան Մամիկոնյանը թուրը ձեռից ընկնելու ժամանակ գրաբարով էր էդ նույն փղերին ծնող քրֆում, բայց դե իզուր կլներ էդ լրջությունը՝՝։

Եթե ուրիշ ձև էր հնչում, միգուցե նեղությու՞ն էր պետք քաշել ու ցույց տալ թե կոնկրետ՝ ոնց էր հնչում: Միգուցե ոչ մի կերպ էլ չէ՞ր հնչում...Բայց էդ հլը մի կողմ:

Եթե ասում ես, որ էդ տարբերակը մտածվելա էդ դեպքերից շատ ավելի ուշ՝ ուշ հայերենում, նշանակումա, որ էդ դեպքում պետքա ընդունենք ըստ իս առավելագույնը տրամաբանական 2 տարբերակ.

1.որ ՝՝Ավարայր՝՝ բառը իրա իրադարձություններով հանդերձ էդ արդեն ուշ շրջանումա հորինվել, այսինքն հորինվելա ճիշտ էն ժամանակ, երբ նոր պարսկերեննա շրջանառության մեջ մտել, հետևաբար հայերը էդ ժամանակ են գործածել էդ բառը ու դեպքերը հետին դարերի թվով են արդեն անվանակոչել որպես՝ ԱՎԱՐԱՅՐ:

2.Կամ էլ փոխառություն չի պարսկերենից ու ինքնուրույն հայկական բառա, բայց էդ դեպքում բառարանում չէր նշվի որ պարսեկերենիցա փոխառված:

Իսկ անունը դնել, թե չենք իմանում էդ ինչ բառա՝ սիրուն չի, քանի որ քոռն էլա տենում, որ էդ բարդ բառա ու կազմվածա առնվազն ՝՝ավար՝՝ ու ՝՝այր՝՝ բառերի միասնությունից:

Եթե ԱՎԱՐԱՅՐ բառը ինքնուրույն հայկական բառա, ընդ որում՝ բարդ բառ, ապա հարցա դառնում, թե որդեղի՞ցա վերցված ու ո՞ր ժամանակումա վերցված էդ բառը, այսինքն թե՝ ո՞ր ժամանակումա ապրել Եղիշե կոչվածը ու գրել էդ իրադարձությունը: Սա մի մեծ հարց կդառնա, որը շատ բան ցույց կտա, կամ՝ շատ բան կհերքի:

Բառարանները ինձ ավել բան չեն հուշել: Թե քո սեփական վարկածը ունես բացատրելու էդ բառը՝ համեցի:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     31.01.2018

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3823 | 0 | 0
Facebook