Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայոց բանակի կազմավորման տարեդարձը առանձնահատուկ շուքով նշվում է Կոտայքի մարզում

18:56, çarşamba, 31 оcak, 2018
Հայոց բանակի կազմավորման տարեդարձը առանձնահատուկ շուքով նշվում է Կոտայքի մարզում
     Հայոց բանակի կազմավորման յուրաքանչյուր տարեդարձ միշտ էլ առանձնահուկ շուքով է նշվում Կոտայքի մարզում: Այս տարի ևս տոնական եռուզեռ էր մարզի բոլոր համայնքներում, կրթամշակութային հաստատություններում:
     Գրական- երաժշտական հանդեսների, բեմադրությունների և համերգային ծրագրերի միջոցով միջոցառումների ընթացքում ներկայացվեց Հայոց բանակի ստեղծման պատմությունը, նրա պանծալի ուղին և դերն ու նշանակությունը մեր անկախ պետականության կայացման ու պահպանման գործում: Այդ միջոցառումները ևս մեկ անգամ հավաստեցին, որ մեր ժողովուրդը սիրում և հավատում է իր բանակին, իսկ Հայոց բանակն էլ, իրավամբ, արժանի է մեր համընդհանուր սիրուն և փառաբանմանը:
     Վերոնշյալ միջոցառումների շարքում բավականին ուշագրավ և դիտարժան էր նաև Նոր Գեղիի Յու. Երիցյանի անվան N2 միջնակարգ դպրոցում կազմակերպված տոնական հանդեսը, որին ներկա էր Կոտայքի մարզպետի օգնական տիկին Հերմինե Ադամյանը: Ողջունելով միջոցառման բոլոր մասնակիցներին՝ տիկին Ադամյանը ներկայացրեց մարզպետ պարոն Կարապետ Գուլոյանի շնորհավորական խոսքը՝ հույժ կարևորելով համանման միջոցառումների դերն ու նշանակությունը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:
    
    
    
    

Կոտայք Կրթություն Մշակույթ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2550 | 0 | 0
Facebook