Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Չար ոգիների գոյության մասին միջնադարյան կարծիքներ

14:21, salı, 30 оcak, 2018
Չար ոգիների գոյության մասին միջնադարյան կարծիքներ

16 և 17 –րդ դարերում բազմաթիվ «աշխատություններ» են գրվել չար ուժերի գոյության մասին: Դրանց հեղինակների մի մասը լիովին հավատացել են իրենց ժամանակի սնահավատություններին, իսկ մի մասն էլ սկսել է կասկածել չար ոգիների գոյությանը:

17-րդ դարում հրատարակված և մեծ ժողովրդականություն վայելող «Դևագիտություն» գրքի առաջաբանում հետևյալն է ասվում.

«Տգետները կարծում են, թե կախարդների ու վհուկների մասին բոլոր պատմություններն անհավանական են: Անաստվածներն ու կեղծ գիտնականները չեն ուզում ընդունել այն, ինչն իրենք տեսնում են, և, չիմանալով իրենց տեսածի պատճառը, ակնառուն ժխտում են: Իսկ կախարդներն ու վհուկները ծիծաղում են նրանց վրա երկու գլխավոր պատճառով՝ իրենցից կասկածը վանելու և Սատանայի թագավորությունը հաստատելու համար»:

Մեկ այլ դևաբան գիտնական, որի ազգանունը Գիյոն է, նույնպես դաժանորեն քննադատում է չար ուժերի գոյությունը մերժողներին: Նա ամբողջ սրտով հավատում է տներում ապրող և այդ տներից մարդկանց վտարող դևերի մասին պատմություններին: Նա նաև հավատացել է, թե դևերը դեգերում են ամայի վայրերում ու շարունակ սարսափի են մատնում անցորդներին: Նա անասելի զայրանում է, երբ տեսնում է, որ կան այդպիսի անվիճելի երևույթները կասկածի տակ դնող մարդիկ ու բերում է նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոյի օրինակը: Թուրքիայի կենտրոնական հատվածի անապատային վայրերով անցնող Մարկո Պոլոն հիշատակում է, թե ճանապարհորդները չափազանց մեծ փորձությունների են ենթարկվում, որովհետև այդ անապատում չար ոգիներ են վխտում:

Նա ճանապարհորդներին խորհուրդ է տալիս ոչ մի դեպքում այդ վայրերով չանցնել, այլապես անխուսափելի կործանում է նրանց սպասվում, որովհետև չար ոգիները նրանց ուղեկիցների կերպարանքն են ընդունում, նրանց ճանապարհից շեղում են, մոլորեցնում ու կործանում: Նա նաև ասում է, թե այդ անապատում շարունակ երաժշտական տարբեր գործիքների ձայներ են հնչում, «և այդ իսկ պատճառով, - եզրակացնում է Մարկո Պոլոն, - այս անապատը ճանապարհորդների համար շատ վտանգավոր է ու կործանարար»:

Այնուհետև այս նույն Գիյոնը, հղում անելով Եգիպտոսի անապատները կեցավայր դարձրած սրբերի վկայություններին, պնդում է, թե անապատնբերըը դևերի բնակավայրեր են: Օրինակ՝ սուրբ Անտոնը ճանապարհին տեսել է կենտավրոսի նմանվող մի հրեշավոր հեծյալի: Այս Անտոնը նույնիսկ դևին խնդրել է ցույց տալ Պողոս Ճգնավորի հյուղը տանող ճանապարհը: Դևն ինչ-որ բան է պատասխանել, բայց նրա խոսքերն անհասկանալի են եղել: Այնուամենայնիվ, հեծյալը ձեռքով ցույց է տվել ճանապարհն ու անմիջապես կայծակնային արագությամբ հեռացել է: Բայց Անտոնը չի վախեցել այդ հրեշից ու հանգիստ շարունակել է իր ճանապարհը, բայց երբ մի քարքարոտ տափաքրակի է հասել, նրա դեմ նոր դև է հայտնվել: Անտոնի առջև ցցվել է մի կարճահասակ, չափազանց այլանդակ, ճակատին եղջյուրներ աճած մի արարած: Այս դևն այծի ոտքեր է ունեցել: Անտոնը սրանից էլ չի վախեցել ու համարձակորեն շարունակել է ճանապարհը, և այդժամ հրեշը, որպես բարի տրամադրվածության նշան, նրան արմավներ է տվել: Սուրբը կանգ է առել ու հարցրել է, թե ով է նա ու ինչ է անում այդ կողմերում: Դևը հետևյալն է պատասխանել. «Ես մահկանացու եմ ու այս անապատի այն բնակիչներից մեկը, որոնց հեթանոսներն ու կռապաշտներն աստվածացնում են որպես ֆավնոս, պան սատիրներ ու ինկուբներ: Ես էլ իմոնց կողմից այստեղ եմ ուղարկված, որպեսզի քեզ խնդրեմ, որ դու մեզ համար Աստծուն պաղատես, քանզի մենք գիտենք, որ նա աշխարհ է եկել բոլոր մարդկանց փրկելու համար և որ նրա ձայնն ամբոջ երկրով մեկ է տարածվում»: Դևի խոսքերը շատ են հուզում Անտոնին, ու նա ուրախության արտասուք է հեղում:

Վերոհիշյալ Գիյոմը նաև պատմում է, թե Իռլանդիայում չար ոգիները հաճախ են լեռներում հայտնվում: «Տեղի բնակիչներից շատերը, գրում է նա, - կարծում են, թե դրանք ընդամենը խաբկանքներ են՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նրանք տավարի միս են ուտում ու արբեցնող խմիչներ են խմում: Բայց ես այնտեղ ապրած անգլիացիներից իմացել եմ, որ լեռներում իսկապես չար ոգիներ են դեգերում՝ ճանապարհորդներին գիշեր ու ցերեկ վախեցնելով»:

Այնուհետև Գիյոմը գրում է, թե ինչ-որ մի անապատում, որի անունը չի տալիս, սատանաները ճանապարհորդների առաջ ոսկյա ու արծաթյա իրեր են նետում, որոնք, սակայն, նույն պահին էլ աչքից անհետանում են:

Արաբական թերակղզում, այնպիսի դևեր են վխտացել, որոնց արձակած ձայներից մարդիկ անզգայացած ընկել են գետին: Մի անգամ, երբ այդ անապատով քարավան է անցնում (Գիյոմը բարեխղճորեն նշում է այդ պատահարի նույնիսկ օրն ու ժամը՝ հուլիսի 6, առավոտյան ժամը 5), հանկարծակի բարձր ձայն է հնչում. «Մենք վաղուց ձեր կողքով ընթանում ենք: Եղանակը հիանալի է, ուղիղ ենք գնալու»: Քարավանում գտնվող արաբներից մեկը պատասխանում է ձայնին. «Ճանապարհորդ, ես քեզ չեմ ճանաչում, քո ճանապարհով գնա»: Բայց այս խոսքերի վրա չար ոգին այնպես է վախեցնում ճանապարհորդներին, որ նրանք լրիվ շփոթահար են լինում, կանգ են առնում ու չեն համարձակվում առաջ գնալ: Բայց թե ինչով է վախեցրել դևը, Գիյոմը չի ասում:

Ճանապարհորդ Թորկվեմադան գրում է, թե Նորվեգիայի Սև գետի վրա հայտնվում են ինչ-որ ոգիներ, որոնք երաժշտական գործիքներ են նվագում, և դա միշտ նշան է ծառայում, որ տեղի ազնվականներից մեկը մեռնելու է:

Գերմանիայի Ռոտվիլ քաղաքում 1545 թվականին օրը ցերեկով սատանան անցնում է բազմամարդ հրապարակով: Քաղաքի բնակիչները տեսնում են նրան ու սարսափահար են լինում: Նրանք իմացել էին, որ սատանան ավելի վաղ հայտնվել է հարևան քաղաքներից մեկում ու ամբողջ քաղաքը հրո ճարակ է դարձրել: Նրանք վախեցել են, թե նույն բանն իրենց քաղաքի հետ տեղի կունենա: Սատանայի հարվածներից խույս տալու համար նրանք սկսել են ջերմեռանդորեն աղոթել, և միայն այդ միջոցով են կարողացել սատանային իրենց քաղաքից վտարել:

Ուրվականների, հրաշքների, ոգիների հայտնվելու և նմանատիպ այլ անհեթեթությունների մասին պատմող մեկ այլ գրքի հեղինակը (գիրքը լույս է տեսել 1571-ին), որի անունը Լաֆատեր է, կասկածում է նմանատիպ երևույթների գոյությանը: Նա իր գրքում նկարագրում է տարատեսակ հրաշքներ, բայց դրանց մի մասը բնական պատճառներով է բացատրում կամ էլ դրանք համարում է չարամիտ խարդախների ձեռքի գործ: Օրինակ՝ նա հաղորդում է, թե մի քանի արժանապատիվ մարդիկ իրեն տեղեկացրել են, թե 1569 թվականին Աուգսբուրգ քաղաքի տներից մեկում սպասուհին ու սպասավորներից մի քանիսը անհարգալի են արտահայտվել ճիզվիտների հասցեին: Իմանալով այդ մասին՝ ճիզվիտներից մեկն այցելում է տանտիրոջն ու նրան ասում, թե ինքը շուտով նրանց կստիպի կարծիքը փոխել: Հետո նա հագնվում է այնպես, որ սատանայի նմանվի ու թաքնվում է տանը: Սպասուհին անցնում է տան այն հատվածով, որտեղ թաքնվել էր «սատանան», բախվում է նրան ու սարսափահար փախչում է ու մյուս սպասավորներին հայտնում է, թե սատանա է տեսել: Սպասավորներից մեկը համարձակ է լինում ու գնում է այն տեղը, որտեղ դեռ նստած է եղել «սատանան» ու դաշույնով խոցում է նրան: Ճիզվիտ-սատանան անմիջապես մեռնում է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7200 | 0 | 0
Facebook