Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Tamar Kaprelian Depi Evratesil 2018 / Eurovision 2018

News
Yazar:
News
00:07, pazar, 28 оcak, 2018
Tamar Kaprelian Depi Evratesil 2018 / Eurovision 2018
    
  • Ինչու՞ որոշեցիք մասնակցել Դեպի Եվրատեսիլ նախագծին և ինչու եք կրկին անգամ ցանկանում երգել Եվրատեսիլի բեմում

Այս տարի  « Դեպի Եվրատեսիլ » -ում իմ նպատակը կայանում է Հայաստանում եղած տաղանդներին ի ցույց դնելը:  Այս երկրում մենք ունենք չափազանց շատ տաղանդավոր երգահաններ և երգիչ-երգչուհիներ,  և ես ունեցել եմ պատիվ աշխատելու նրանց հետ:  Երկու տարի առաջ ես Երևանում մեկնարկեցի երաժշտական կրթական ծրագիր,  որի անվանումը  « Նվակ »  է:  Այստեղ մենք գտնում,  զարգացնում և սովորեցնում ենք երգիչ-երգչուհիների,  երգահանների և գործիքավորողների:  Ես ցանկանում եմ երիտասարդ հայերին,  որոնք գրել են   « Poison Ari Ari » -ին հնարավորություն տամ,  որ անեն այն ինչ սիրում են,  որ անեն,  որպես գործ:   « Դեպի Եվրատեսիլ » -ը շատ մեծ հարթակ է նոր եկող տաղանդներին ի ցույց դնելու համար,  իսկ Եվրատեսիլը հասցնում է այս հարթակը ամբողջովին նոր մակարդակի,  քանի որ այն միջազգային է:

  • Ինչու հենց  « Poison / Ari ari »  ովքեր են հեղինակները,  և արդյոք այդ երգը հաղթանակ կբերի Ձեզ

« Poison Ari Ari » -ին  երգ է թունավոր սիրո մասին:  Սեր,  որը լավ չէ քեզ համար,  բայց դու քեզ լավ ես զգում,  քանի դեռ այդ սիրո մեջ ես:  Երգը համագործակցություն է՝ իմ,  Դեր Հովայի,  Սեբու Սիմոնյանի , Նվակի երգահանների միջև՝  (Սանահին Փափազյան 14 տարեկան, Յանա Կարապետյան 20 տարեկան և Օվսաննա Խուբլարյան 23 տարեկան):  Ես մեծ համոզմունքով հավատում եմ,  որ մենք գրել ենք և գործիքավորել ենք երգ,  որը կատարյալ է Եվրատեսիլի ֆորմատի համար:  Այն ռիթմիկ է ժամանակակից և Էթնիկ:  Բայց որոշումը կայացնելու է հայ ժողովուրդը:

  • Հավատում եք որ այս անգամ արդարություն կլինի և՛ Հայաստանում և թէ Եվրատեսիլում

Ամեն ինչ կախված է,  թե ով կգնա:  Ես կարծում եմ,  որ Հայաստանը վստահորեն կարող է հաղթել Եվրատեսիլը,  եթե ճիշտ երգ ներկայացվի:

  • Ում եք տեսնում այս տարի Պորտուգալիայի բեմում 20 մասնակիցներից,  ունեք Ձեզ համար TOP 5

Սա ամենալավ մասն է այս մրցույթի:  Մենք բոլոր 20 մասնակիցներս մեր ձևով տաղանդավոր ենք և ամենքս էլ բեմում տարբերվում ենք:  Ինչն է այս տարի ֆորմատի հետ կապված շատ լավ,  որ մենք կարող ենք ներկայացնել մեր սեփական երգերը:  Երգերը իսկապես համապատասխան են մեր զգացական մթնոլորտին և ոճերին:  Օրինակ՝ Հասմիկի երգը շատ ուրախ է և համապատասխան է իր ձայնին և ոճին:  Սևակի երգը ունի գեղեցիկ երաժշտություն և ցուցադրում է իր հիանալի ձայնը:  Լուսինեի երգը՝  (նա մեր  « Նվակ » -ի երգահաններից է)  նա գրել է մի բան,  որը արևմտյան է և շատ ժամանակակից  :  Այն ցույց է տալիս իր ձայնը և հնարավորությունները,  որպես երգահան:  Ես շատ ուրախ եմ լինել բեմի վրա մասնակիցներից յուրաքանչյուրի հետ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
7533 | 0 | 0
Facebook