Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Որտե՞ղ է ծնունդ առել «պիժամա»-ն

19:26, çarşamba, 24 оcak, 2018
Որտե՞ղ է ծնունդ առել «պիժամա»-ն

Միլիոնավոր մարդիկ անկողին մտնելուց առաջ «պիժամա» անվամբ հայտնի թեթև հագուստն են հագնում: Բայց այն հնում գիշերազգեստ չի եղել:


     Դարեր առաջ Հնդկաստանի բնակիչներն այն կրել են օրվա ցերեկային ժամերին, և «պիժամա» անունը հինդու լեզվում «ոտների հագուստ» է նշանակել: Կարծիք կա, որ հնդիկներն են էլ այս հագուստը փոխառել են պարսիկներից: «Պիժամա» է անվանվել այն լայն տաբատը, որը քուղով կապվել է կոնքերին և հագնողի ազատ շարժումները չի կաշկանդել:

Հնդկաստանը նվաճած բրիտանացիները հավանել են այս հագուստը և 19-րդ դարում այն ներխուժել է նաև նրանց կենցաղ:

Ավելի ուշ, 1920-ականներից սկսած, Կոկո Շանելի կատարած որոշ փոփոխությունների շնորհիվ, եվրոպացի կանայք այն սկսել են կրել որպես լողափային զգեստ: Այն լողափերում այնքան մեծ տարածում է գտել, որ Ֆրանսիայի հռչակավոր «Լազուրե ափ» լողափը մի շրջան նույնիսկ «Պիժամալենդ» անունն է ստացել:

Առաջին աշխարհամարտից հետո, սակայն, նոր տիպի լողազգեստները պիժամային լողափերից աստիճանաբար «վտարում են», բայց այն ամրապնդում է իր դիրքերը ննջարաններում` ծառայելով որպես գրեթե անփոխարինելի գիշերազգեստ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4887 | 0 | 0
Facebook