Կապանի N13 հիմնական դպրոցի Vբ դասարանում անցկացվեց բաց դաս Հայոց եկեղեցու պատմություն առարկայից: /Ուսուցիչ Նարինե Գրիգորյան/
Դասի թեման՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը
Դասն ընթացավ զրույց-դասախոսության միջոցով: Աշակերտները ներկայացրին Հիսուս Քրիստոսի Ծննդյան պատմությունը, թե ինչպես են Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս տալիս` ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:
Աշակերտները դասի միջոցով իմացան, թե ինչպես է մեզ հասել քրիստոնյաների Սուրբ Գիրքը՝ Աստվածաշունչ մատյանը, թե ով է Հիսուս Քրիստոսը և ինչ է ուսուցանում:
Դասը դաստիարակչական մեծ նշանակություն ուներ, առավել ուսանելի էր, երբ խոսվեց այն վեհանձն ու էթիկական խնդիրների մասին, որոնց անդրադառնում է Հիսուսը իր առակներում, օր.՝ արդարության, քաջության և այլն:
Բոլոր ներկաների վրա այն մեծ տպավորություն թողեց:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան