Հունվարի 13-ին Ապարանում նշվեց ավանդույթ դարձած հին տոմարով Նոր տարին: Տոնակատարությանը մասնակցում էին «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը, տարբեր մարզերի ներկայացուցիչներ և բարձրաստիճան այրեր: Միջոցառումը սկսվեց հոգևոր հայրերի օրհնությամբ, ելույթ ունեցան Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Աբրահամյանը, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը և «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը: Միասնության գաղափարի խորհրդանիշ դարձած շուրջպարը խարույկի շուրջ միավորեց բոլորին, իսկ ավանդական խարույկը վառելու պատիվը հանձնվեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանին և Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանին: Միջոցառման ընթացքում անցկացվեց արագ շախմատի մրցույթ, իսկ հրապարակի հարակից տարածքում շնորհաշատ երեխաների աշխատանքների ցուցահանդեսն էր: Միջոցառումը ուղեկցվեց և ավարտվեց հյուրասիրությամբ, երգ ու պարով: