Բրիտանական խորհրդի «Փոփոխության սերունդ» ծրագրի շրջանակներում 15 անգլերեն լեզվի ուսուցիչներ կմեկնեն Մեծ Բրիտանիա, ովքեր կմասնակցեն ուսուցիչների վերապատրաստման մեկշաբաթյա դասընթացի Էդինբուրգում, Շոտլանդիայում /Կոտայքի մարզից կմեկնի 2 ուսուցիչ/:
Կոտայքի մարզում նախատեսված դպրոցներ այցելելուց հետո ծրագրի մեջ ընդգրկվել է Հրազդանի Պարույր Սևակի անվան թիվ 8 հիմնական դպրոցը, որտեղ առաջիկայում իր գործունեությունը կծավալի անգլերենի խմբակը: Ուսուցիչներ են ընտրվել Անահիտ Գարեգինյանը և Արևիկ Հակոբյանը, ովքեր պատասխանատվություն են կրում ծրագրի մատուցման համար:
Անգլերենի կենտրոնը դպրոցում իր գործունեությունը կծավալի հունվարի 15-ից, իսկ պաշտոնական բացումը կլինի փետրվարին:
Կոտայք Կրթություն Մշակույթը