Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հաճելի է, որ բարոյական մարդիկ ավելի շատ են, քան թափթփուկները. Հայկ Մարության.asekose.am

22:22, salı, 09 оcak, 2018
Հաճելի է, որ բարոյական մարդիկ ավելի շատ են, քան թափթփուկները. Հայկ Մարության.asekose.am

Արդեն տեղեկացրել ենք աղմուկի մասին՝ կապված դերասան, սցենարիստ Հայկ Մարությանի «Սուպեր Մամա-2» ֆիլմի հետ, որն ապօրինաբար հայտնվելն է համացանցում։

Ֆեյսբուքում չի դադարում քննարկումը, ըստ որի ոմանք մեծ ստորություն են արել Հայկ Մարությանի նկատմամբ՝ ֆիլմը համացանց ներբեռնելով։ Նշենք նաև, որ կան նաև ֆիլմն ու դրա որակը քննադատողներ:

Ինքը՝ Հայկ Մարությանը ֆեյսուքյան իր էջում գրառում է կատարել «Սուպեր Մամա 2» ֆիլմի անօրինական տարածման մասին, որը ներկայացնում ենք ստորև.


    

«Հունվարի 3-ից պայքարում ենք մեր ֆիլմի գողացված և համացանց ներբեռնված ֆայլի անօրինական տարածման հետ: Այս օրերի ընթածքում ստացել եմ հարյուրավոր նամակներ, որտեղ մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում ինձ և օգնություն առաջարկում: Շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, ինչպես նաև մեր թիմի անդամներին, ովքեր ինձ հետ հավասար այս ամանորյա օրերին գիշեր-ցերեկ հսկայական ծավալի աշխատանք կատարեցին: Ի՞նչ հասկացա այս օրերին – Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում և Սփյուռքում բարոյական մարդիկ շատ ավելի շատ են, քան թափթփուկները, և ես վստահ եմ մենք պայծառ ապագա ունենք:


     Հ.Գ.

Տեսանյութը ներբեռնող «հերոսներին» ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես և բոլոր մեր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը մենք ի վերջո անպայման ցուցադրելու ենք թե հեռուստատեսությամբ, թե KarginTV YouTube-յան մեր ալիքով, որպեսզի այն մարդիկ ովքեր հնարավորություն չունեն այցելելու կինոթատրոններ, նույնպես դիտեն ֆիլմը: Ուղղակի քանի որ ֆիլմի միակ եկամուտը գալիս է կինոթատրոններից, այն պետք է ցուցադրվի այնտեղ այնքան ժամանակ, որպեսզի առնվազն հետ բերի իր վրա ծախսված գումարները: Այլապես Հայաստանում ֆիլմարտադրությունը ի սպառ կվերանա, ասեմ ավելին` այսօր ֆիլմարտադրությունն արդեն վերացման եզրին է»:


    
     http://asekose.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5265 | 0 | 0
Facebook