Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աջից դեպի ձախ

15:06, salı, 02 оcak, 2018
Աջից դեպի ձախ
     Ի վերջո ե՞րբ պետք է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հասկանա, որ ինքն աջ ղեկով մեքենաների և «Ռոստելեկոմի» նախարարը չէ: Որ իրեն շատ պատասխանատու, բարդ, դժվար և կարևոր պաշտոն է վստահվել, որ ինքն ավելի լուրջ և առաջնահերթ խնդիրներ ունի, քան աջ ղեկով մեքենաները: Որ ժամանակն է, որպեսզի ինքն աջ ղեկից տեղափոխվի ձախ և հիշի, որ իր ղեկավարած բնագավառի զարգացումից ողջ երկրի տնտեսությունը, զբոսաշրջությունը, հաղորդակցությունը և զարգացումն է կախված առհասարակ:
     Հասկացանք, արգելեք աջ ղեկով մեքենաների ներմուծումը և դրանով ավարտեք Ձեզ շատ հուզող ու տվայտանքի մեջ գցող այդ խնդիրը, և պետք չէ լրացնել իշխանություններից դժգոհների առանց այդ էլ ստվար զանգվածը: Իսկ աջուձախ ղեկը կապ չունի…Դա նույնն է, որ նախարարը «աջլիկ կամ ձախլիկ» լինի…Մինչդեռ կարևորը նա է, որ լավ վարորդ կամ խելացի նախարար լինի…
     Ի վերջո բարձրագույն ղեկավարությունից որևէ մեկը պետք է բացատրի իր պաշտոնից զարմացած նախարարին և հիշեցնի, թե որն է իր հիմնական պարտականությունները:
    
     Ռոբերտ Մելքոնյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
11848 | 0 | 0
Facebook