Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իսկական աստղեն ու աստղիկները

11:24, perşembe, 28 aralık, 2017
Իսկական աստղեն ու աստղիկները
     Տարեվերջ է, արևառատ ու տաք եղանակ, աստղալից գիշերներ, սակայն մեր հայրենական արտադրության որոշ աստղիկներ չեն փայլում՝ երկար ժամանակ խամրած են:
     Փորձում են ռեանիմացնել իրենց մասին հիշողությունները՝ գրեթե մերկ, կիսամերկ, դեկոլտեի, դեպորտեի նկարներով, համացանցային գրեթե անհասկանալի ու տարօրինակ ուղիղ եթերներով, արկածներով, կեղտոտ սպիտակեղենով ու ներքնազգեստներով, գլուխկոնծիներով, սակայն ոչինչ չի ստացվում…Ամեն ինչով, բայց ոչ իրենց տաղանդով կամ շնորհներով…
     Նրանք վերերկրային, երկնային, եթերային չեն իսկական աստղերի նման…Շատ են կպած հողին՝ հարսանիքներով, ծնունդներով, ամանորյա տարբեր տրամաչափի, մակարդակի կորպորատիվներով ու խնջույքներով…
     Մի խոսքով՝ խեղճ աստղեր…Բոլորն իրենց երազանքները, հույսերը, երջանկությունը և մեղքերը, անհաջողությունները կապում են աստղերի հետ…Նույնիսկ քաղաքից դուրս մեքենայի մեջ ժամերով նստում և իրենց խիստ երկրային մեղքերը կապում են աստղերին նայելու հետ…
     Իսկ աստղերը՝ իրական, տիեզերական, փայլփլուն, լուսավոր, վերևից նայում են, «թարթելով աչքերը» և զարմանում…Չէ՞որ իրենք վերերկրային են, երկնային, տիեզերական ու հավերժական և ինչ կապ ունեն աստղիկների և մեղսագործ մարմնային հաճույքասերների հետ…
    
     Ռոբերտ Մելքոնյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
14124 | 0 | 0
Facebook