Ամանորին հաշված օրեր են մնացել .ամենուր իրարանցում է, սակայն մեծ փայլերով ու լույսերով զարդարված ապակիներից այն կողմ էլ կա մի աշխարհ, որտեղ ամանորյա լույսեր չեն միացրել և, գուցե, չմիացնեն էլ:
Այս լուսանկարը պատմում է հենց այդ աշխարհի ու նրա բնակիչների մասին ՝ մերօրյա, իրական Հայաստանի մասին:
Մեզ հետ զրույցում լուսանկարի հեղինակ Քնար Մանուկյանն ասաց . «Լուսանկարը արել եմ երևանյան բակերից մեկում ՝ ընկերներիս մեկի հետ: Նրա սիրողական լուսանկարչության դասեր ենք անում:
Ես սովորել եմ Մարդու Իրավունքներ իսկ լուսանկարչությունը միշտ հոբբի է եղել:
Ինձ համար լուսանկարել նշանակում է խոսք ՝ առանց բառերի ու միտք ՝ առանց տեքստի:
Իսկ այս նկարում Հայաստանն եմ տեսնում, ուղղակի ՝ about #Hayastan:
Մարդկանց նկարելն ու նրանց նկարները սկսել եմ ավելի շատ սիրել Աֆրիկա գնալուցս հետո: Ուզում եմ ճանապարհորդել ու գտնել նկարներիս հերոսներին, բայց սովորելու դեռ շատ բան կա ...»
Հոդվածը ՝ Էմմա Քոսակյանի: