Նոյեմբերի վերջին կիրակին Ալմելո քաղաքի
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» կիրակնօրյա դպրոցում
Այսօր` նոյեմբերի 26-ին, աշնան վերջին կիրակին տոնական էր Ալմելո քաղաքի Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի աշակերտների և ծնողների համար: Օրվա թեման էր` «Ոսկե աշուն»:
Ւնչպես միշտ, դասը սկսվեց աղոթքով: Այնուհետև եկեղեցու, աշնան գույներով ու պատկերներով զարդարված սրահում, սկսվեց աշնանային ուրախ հանդես: Երեխաները արտասանեցին, նվագեցին, նկարեցին, ներկեցին, աշնանային տերևներով ու ճյուղերով աշխատանքներ պատրաստեցին: Ընթերցվեցին երեխաՆերի գրած «Աշուն» թեմայով շարադրություններ:
Ժյուրիի անդամերը բարձր գնահատելով երեխաների ձեռքի աշխատանքները, մրցանակներ հանձնեցին նրանց:
Ողջունելու էր եկել «Զարթոնք» պարային մանկական համույթը (ղեկավար` Լիլիթ Եղիազարյան):
Ցերեկույթն ավարտվեց հյուրասիրությամբ: Այս օրը երկար ժամանակ վառ կմնա ներկաների հիշողություններում: