Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը

16:40, salı, 05 aralık, 2017
Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունել է «Ունիսոն» հասարակական կազմակերպության «Փարոս» երգչախումբը:

Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ստեղծագործական ցուցահանդեսին և համերգային ծրագրին մասնակցելու, ինչպես նաև ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին ակտիվ մասնակցելու և համերգային ծրագիրը ղեկավարելու համար մի շարք անձինք պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել նաև Պարալիմպիկ խաղերի մարզիկներին, ովքեր իրենց մրցելույթներով բարձր են պահել մայրաքաղաք Երևանի պատիվը:
     Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության, Գեղեցիկ արվեստների ակադեմիայի և «Փրկություն» հասարակական կազմակերպության 29 ստեղծագործողների գեղանկարներ, գծանկարներ, գոբելեններ, քանդակներ և ձեռքի այլ աշխատանքներ:
     Հարկ է նշել, որ ցուցահանդեսը կգործի դեկտեմբերի 5-8-ը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2503 | 0 | 0
Facebook