Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Դաստիարակության դրական մոտեցումներ»

14:51, çarşamba, 29 kasım, 2017
«Դաստիարակության դրական մոտեցումներ»

Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ առաջին սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում:

/ Դասընթացավարներ
     Ռոզա Թևանյան, Անի Ավետիսյան/
     Թեման՝ Երեխայի զարգացման առանձնահատկություններ
     Ընտանեկան և դասարանական կանոններ
     Նպատակները
     ա/Ուղղորդել ծնողներին համատեղ քննարկելու դասարանական աշխատանքի սկզբունքները և որոշումների կայացման կարևորությունը:
     բ/ Օգնել ծնողներին առավել լավ հասկանալ երեխաների հոգեբանությունը և պատժի հետևանքները, միաժամանակ զինելով նրանց այն գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են դրական դաստիարակչական մոտեցումների ժամանակ:
     Դասընթացավարները մասնակիցների կողմից առաջ քաշված յուրաքանչյուր հարցի շուրջ քննարկում անցկացրին և առաջնորդվեցին «Ողջ լսարանը» կամ «Մենք բոլորս» կանոնով: Մեր դասընթացավարները կարողացան ստեղծել դրական ուսումնական միջավայր, որտեղ ծնողները իրենց առավելագունս ներգրավված և արդյունավետ զգացին:
     Հույս ունենք, որ այս պարապմունքների և համապատասխան միջոցառումների գործունեության օգնությամբ մեր երեխաները հնարավորություններ կունենան մեծանալ խրախուսող, դրական միջավայրում:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4481 | 0 | 0
Facebook