Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայկական ալոեի տնտեսությունը կմասնակցի Lady Expo 2017 ցուցահանդեսին

00:37, cumartesi, 25 kasım, 2017
Հայկական ալոեի տնտեսությունը կմասնակցի Lady Expo 2017 ցուցահանդեսին
    
Նոյեմբերի 25-ից 27-ը, «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, տեղի կունենա կանանց և աղջիկներին նվիրված Lady Expo 2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին կմասնակցի նաև, Հայաստանում ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ և մշակմամբ զբաղվող, 1-ին և դեռևս միակ տնտեսությունը:
Այս մասին մեզ հետ զրույցում նշեց տնտեսության հիմնադիր ղեկավարը՝ Կարապետ Ավագյանը:

    
«Տնտեսությունը ցուցահանդեսի հյուրերին կներկայացնի ալոեի հասուն տերևները, «Ֆիդորա» ընկերության հետ համագործակցության շնորհիվ արտադրվող, Եվրասիական միության ստանդարտներին համապատասխանող, 100 տոկոսանոց ալոեի քամվածքը, ինչպես նաև մի քանի նորարարություններ», - նշեց Կարապետ Ավագյանը՝ հավելելով, որ տնտեսության բոլոր արտադրանքները պատրաստված են բացառապես ծառատիպ 100 ամյա ալոեից, որոն ավելի քան 220 տոկոսով ավելի օգտակար է, քան հայտնի ալոե վերան:
Տնտեսությունն ալոեի հասուն տերևների 1 կիլոգրամի համար, սահմանել է 4000 դրամ սակագին, իսկ 0.25 և 0.5 լիտրանոց տարրաներով արտադրվող, ալոեի 100 տոկոսանոց քամվածքների համար, համապատասխանաբար՝ 2000 և 4000 դրամ սակագին:
     Ընկերությունը համագործակցում է նաև «Հալեպ» խանութների ցանցի հետ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6264 | 0 | 0
Facebook