Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երեխաների համաշխարհային օր

08:12, çarşamba, 22 kasım, 2017
Երեխաների համաշխարհային օր

Կապանի N13 հիմնական դպրոցում նոյեմբերի 20-ին սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ նշվեց «Երեխաների համաշխարհային օրը»: Դպրոց էր հրավիրվել Վահանավանք համալիրի քահանա Տեր Ավետիք Մարտիրոսեանը, ում էլ հրավիրեցին Հայ եկեղեցու պատմության դասին մասնակցելու: Աշակերտները քահանայի հետ միասին միասնական աղոթք բարձրացրին մեր երկրի խաղաղության և ապահովության համար:
     Դասի վերջում երեխաները աղոթեցին հայ ժողովրդի, հատկապես իրենց տարիքակիցների համար:
     Ռուս մեծ գրող Լ.Ն. Տոլստոյը այսպիսի կարծիք է հայտնում մանուկների համար Աստվածաշնչի նշանակության մասին. «Աստվածաշնչի բովանդակությունը բացահայտվում է երեխային իբրև կենդանի ու հիասքանչ կտավ: Ամեն բան հասկանալի ու պարզ է հատկապես երեխայի համար, միևնույն ժամանակ` խիստ ուլուրջ…»:
     «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին և մի՛ արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որովհետև երկնքի արքայությունը այդպիսիներինն է»
     Երեխաների աղոթք
     Ով մեծ Աստված,
     Որ տվել ես ինձ բարի հայր ու սիրող մայր,
     Տուր ինձ շնորհ անել աղոթք, լինել խելոք
     Պարկեշտ ու հեզ, միշտ սիրել Քեզ: Ամեն:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3727 | 0 | 0
Facebook