Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊՈԻՏԻՆԻՆ ՀԱՐԳԵԼՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ

04:27, salı, 07 kasım, 2017
ՊՈԻՏԻՆԻՆ ՀԱՐԳԵԼՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՃԱՌԸ

Պուտինի հետ դժվարա չհամաձայնելը, երբ արտասահմանյան լրագրողների առաջ հայտարարեց, որ դարի մեծագույն աղետը էղելա ԽՍՀՄ կործանումը: Արտահայտելա ու միանգամից տեղնուտեղը խեղաթյուրելա իրա արտահայտած մտքի գլխավոր, միմյանց հետ փոխկապակցված իմաստները՝ առանձնացնելով բացառապես հումանիտար կողմը, այսինքն՝ հետևանքը ՊԱՏՃԱՌԻՑ: Առանձնացրելա, քանի որ ձեռ չի տալիս խոսալ թալանված վիթխարի ժողովրդական հարստության մասին, էսօրվա օրերում առկա, հաշված ամիսներում ու տարիներում միլիարդատերեր դարձածների, ինչպես նաև՝ սեփական միլիարդների մասին:

Այնինչ, աղետա էղել բոլոր՝ հոգևոր դաշտի, ֆինանսա - տնտեսական, քաղաքական, իրավական, մարդասիրական, սոցիալական ու մնացած բոլոր առումներով: Աղետա, քանի որ անցումա կատարվել լիբերալ - կապիտալիստական թալանչիական սիստեմին, որն էլ որպես պատճառ ծնելա նման տեսակ աղետալի հետևանքներ:

Ոմանք Պուտինին համեմատում են Ստալինի հետ: Համեմատելու դեպքում Պուտինը ընդամենը խղճուկ փողատերա:

Ստալինը իրա հագին ու պահարանում էղած մեկ - էրկու փոխնորդ կոստյում - կոշիկներից այլ սեփական գույք ու ամենակարևորը՝ բիզնես չուներ, ապրում էր պետության՝ որպես համակարգի կողմից օրենքով սահմանված աշխատավարձով ու էսքանով, ոնց որ կասի ռուսը՝ յուղոտ վերջակետ:

Տիտանների էպոխան ցավոք անցելա:

Էսօր հանուն արդարության պետքա ասենք միաժամանակ, որ Պուտինին երկրից՝ որպես կառավարման ենթակա ժառանգություն, բաժինա հասել էն, ինչը որ արդեն հասցրել էր ավիրել արևմտյան լիբերալ վայ - տեսաբանների մոգոնած գրքային, տառացի լիբերալիզմ խաղացող Ելցինը՝ իրա գայդառա - բուրբուլիսական թալանչիական թմով: Այսինքն, տնտեսավարման մեջ խաղի կազմակերպման կանոնները արդեն փոխվել էին հօգուտ լիբերալ կապիտալիզմի, որդեղից էլ՝ անվերջանալի ու անվերահսկելի հարստանալու հնարավորությունը: Հենց խաղի էդ կանոններից էլ կարողացավ նաև օգտվել ու մասնավոր կարողություն դիզել էսօրվա ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը: Պուտինը ու նրա նմանները՝ սեռժա - սաշիկները, պուտինները, թրամփները և այլք, ընդամենը կապիտալիստական ԼԻԲԵՐԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ծնունդ են:

Վ.Պուտինի հանդեպ մազաչափ հարգանք տածել թերևս կարելիյա մենակ մի կարևոր հանգամանք հաշվի առնելով. որ նա չթույլատրեց Ռուսաստանի Դաշնության քաղաքական մասնատումը միմյանց թշնամի տասնյակ մասերի՝ դրանից բխող ծանրագույն հետևանքներով: Չմոռանանք, որ էսօր ՌԴ - ում են ապրում, աշխատում ու ստեղծագործում են միլիոնավոր էթնիկ հայեր, ովքեր միաժամանակ հանդիսանում են Ռուսաստանի քաղաքացի ու կազմում են էդ հասարակության ու քաղաքակրթության մի մասնիկը: Եթե Ռուսաստանը մասնատեն, ապա հայության ֆիզիկական անվտանգության համար պատասխանատու ու երաշխավոր չի և ո՛չ մի ուժ:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     07.11.2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6928 | 0 | 0
Facebook