Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նոյեմբերի 12-ին սպասեք անակնկալի

17:59, pazartesi, 06 kasım, 2017
Նոյեմբերի 12-ին սպասեք անակնկալի
     Նոյեմբերի 12-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Մոսկվայից ժամանած «Երջանկություն» երաժշտական շոու-հեքիաթի առաջնախաղը: Միջոցառման կազմակերպիչն ու գլխավոր պրոդյուսերը Մերինե Մելիքյանն է, երաժշտության հեղինակը` Իլյա Բրիլին, բեմադրող ռեժիսորը` «Բարի հեքիաթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Վյաչեսլավ Նաումենկոն:
     Ներկայացումն առաջին անգամ բեմ է բարձրացել Կրեմլի պետական պալատում 2017թ. մայիսի 30-ին: Մոսկովյան հանդիսատեսի ոգևորությունն ու խանդավառությունը միջոցառման կազմակերպիչ և գլխավոր պրոդյուսեր Մերինե Մելիքյանին միտք տվեց, վերջինս հյուրախաղերով տարբեր քաղաքներում շրջագայելու համար:
     Մյուզիքլի հենքում համերաշխությունն է, սերն ու երջանկությունը, տարբեր ազգերին մշակույթով միավորելն ու ընկերություն ամրապնդելը: Հեքիաթի թևերով տարբեր ազգերի երաժշտությունն ու արվեստը ներթափանցում են հանդիսատեսի սրտերն ու դառնում սիրելի: Մյուզիքլի գլխավոր դերակատարներն են ռուսաստանյան հանրահայտ «Народный Артист» մրցույթի հաղթող Ալեքսեյ Գոմանը, «Ունիվեր» սերիալից հայտնի դերասան Ալեքսանդր Լեմարը, միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր Կարինա Մելիքյանը: Մյուզիքլում կներկայանան նաև մոսկովյան պրոդյուսերական կենտրոնի սաները, «Երջանկություն» 1-ին միջազգային ստեղծագործական փառատոնի դափնեկիրները, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները:
     Միջոցառման կազմակերպիչ և պրոդյուսեր Մերինե Մելիքյանն իր խոսքում նշեց. «Ռուսական բեմը յուրահատուկ է, նա դժվար է «բաց թողնում» իր արտիստներին: Ճանաչում ձեռք բերելով Ռուսաստանում, նրանք դժվար են դուրս գալիս միջազգային բեմեր: Իմ գլխավոր նպատակն է փոխել այդ սխեմայի տեղերը: Չէ որ տաղանդավորը Աֆրիկայում էլ տաղանդավոր է: Իմ նպատակն է հյորախաղերով տարբեր երկներին ցույց տալ Երիտասարդ տաղանդներին «Երջանկություն» մյուզիքլի շրջանակներում»: Ապա ավելացրեց. «Այո, մենք ունենք հպարտանալու շատ առիթներ»:
     Հավելենք, որ միջոցառումն Հայաստանում կյանքի է կոչվել մշակույթի նախարության աջակցությամբ:
Kaynak: Asekose.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6649 | 0 | 0
Facebook