Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ամենավտանգավորը մենթոլով ծխախոտն է

16:12, pazar, 05 kasım, 2017
Ամենավտանգավորը մենթոլով ծխախոտն է
     Ինչպես հայտնում է АМИ-ТАСС գործակալությունը, ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ամենավտանգավոր ծխախոտները: Փենսիլվանիայի համալսարանի աշխատակիցների կարծիքով, դրանք մենթոլով ծխախոտներն են, որոնք թույլ չեն տալիս երիտասարդին ձերբազատվել ծխելուց: Նրանք նշում են, որ մենթոլը անանուխի և սինթետիկ նյութերի համակցություն է: Հայտնի է, որ այն ընդունակ է ակտիվացնել ուղեղի նյարդային համակարգի նեյրոնները, որոնք պատասխանատու են մրսելու զգացողության համար: Այդ իսկ պատճառով ծխելու ընթացքում մարդը չի զգում ծխախոտի ամբողջ ծանրությունը: Այս տիպի սիգարետները կազմում են ծխախոտային շուկայի 25%-ը, իսկ դրանց նախապատվություն է տալիս քաղաքացիների ամենաանպաշտպան խավը` դեռահասները (կազմում են ընդհանուր ծխողների 50%): Փորձերը ցույց են տվել, որ մենթոլով ծխախոտները պարունակում են ավելի շատ ածխածնի օքսիդ, նիկոտին և կոտինին, քան մնացած ծխախոտները: Սառնությունը նպաստում է մեծ քանակով նիկոտինի օգտագործմանը մեկ սիգարետի հաշվարկով, որը մեծ կախվածության պատճառ է դառնում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5456 | 0 | 0
Facebook