Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իմ Հայրենիքն ի՛նձ պիտի ուտեր

20:19, salı, 07 kasım, 2017
Իմ Հայրենիքն ի՛նձ պիտի ուտեր
    
Իմ Հայրենիքն ի՛նձ պիտի ուտեր -
Ես իր ամենա-համո՛վն էի,
Դուխո՛վ,
Կռվազա՛ն,
Ջանո՛վն էի -
Իմ Հայրենիքն ի՛նձ պիտի ուտեր...
Ամենուր իրեն ծառա ու տեր -
Եզի պես անդուլ բանո՛ղն էի,
Դարն ի վե՜ր քաշող-տանո՛ղն էի -
Իմ Հայրենիքն ի՛նձ պիտի ուտեր:
Իր սրտի տրոփն ու դողն էի -
Աղոթո՛ղն էի,
Լույս տո՛ղն էի,
Ես իր երկնասույզ կոթո՛ղն էի -
Իմ Հայրենիքն ինձ պիտի ուտեր:
Ես իր ամենա-համո՛վն էի,
Դուխո՛վ,
Կռվազա՛ն,
Ջանո՛վն էի,
Հրե երկինքն ու սուրբ հո՛ղն էի -
Իմ Հայրենիքն ի՛նձ պիտի ուտեր:

    
Խաչիկ Մանուկյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4674 | 0 | 0
Facebook