Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՍԵՅՐԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ

10:53, cuma, 03 kasım, 2017
ՍԵՅՐԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ
    

    

    

ՊԱՏԱՀԵԼ Է
     Պատահել է, որ ես առանց հույսի մնամ,
     Առանց լույսի մնամ, մնամ անտես.
     Հողմահալած` անվարժ արագիլի նման,
     Անունկնդիր` հեռու աստղերի պես:

Պատահել է, որ խուլ կարոտների ճահճում
     Անտես, անօգ, անհույս խեղդվել եմ ես
     Ու նկատել մի օր, որ ինձ չեն ճանաչում`
     Լքել են ինձ հույզերն իմ հրակեզ:

Պատահել է, որ մի քնքուշ ծաղկի համար`
     Անտեսելով ցավեր, անձրև ու մութ,
     Մագլցել եմ քերծեր, անհաս ծերպեր ու քար,
     Բայց այն դուրս է նետվել լուռ ու անփույթ...

Մեզ մեր հոգու գույնը ավանդվում է վերուստ,
     Լինի տանելի, թե անտանելի...
     Եվ մարդկային կյանքը դրանով է հարուստ`
     Տվայտանքով Եկող, ցավերով Հին:

Ս.Մալխասյան 2007

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6794 | 0 | 0
Facebook