Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ի՞նչպես ազդեց դիպուկահարի դեմ քրեական գործի հարուցումը ՀՔԾ պետի «չոր» աշխատավարձի վրա։

23:55, perşembe, 02 kasım, 2017
Ի՞նչպես ազդեց դիպուկահարի դեմ քրեական գործի հարուցումը ՀՔԾ պետի «չոր» աշխատավարձի վրա։

2017թ. օգոստոսի 29-ին, Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Ուիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում, մի տղամարդ որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, ժամը 15։30-ի սահմաններում ֆիզիկական ազատությունից ապօրինի զրկելու ձևով պատանդ էր վերցրել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի մի բնակչուհու՝ ծնված 1993թ.։
     Մինչ այդ կոտրվել էին նաեւ խաղասրահի պատուհանների ապակիները, վնասվել գույքը։
     Ահազանգով դեպքի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությամբ տղամարդը, դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել էր ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։
     Կնոջն ազատ արձակելուն ուղղված բանակցություններն արդյունք չէին տվել, եւ տղամարդը հրաժարվել էր ենթարկվել իրավապահ մարմինների աշխատակիցների օրինական պահանջներին։
     Պատանդ վերցված կնոջ կյանքին սպառնացող իրական վտանգը կանխելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից իրականացվել է հատուկ գործողություն, որի ժամանակ տղամարդը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք և հիվանդանոցի ճանապարհին մահացել։
     Հետագայում պարզվեց, որ պատանդ վերցրած տղամարդը դա Գոռ Հակոբյանն է, ԱՄՆ ում բնակվող, մեծահարուստ «Կայարանցի Բիբոսի» որդին։
     Ըստ հավաստի աղբյուրի «Կայարանցի Բիբոսը» դեպքից հետո շտապ ժամանել է ՀՀ և իթիվս այլոց հանդիպել է նաև ՀՔԾ բարձր ղեկավարության հետ։
     Արդյունքում ՀՔԾ -ում քրեական գործ է հարուցվել հատուկ գործողությունը իրականացրած դիպուկահարի նկատմամբ, ըստ հավաստի լուրերի ՀՔԾ քննիչը պատրաստվում է դիպուկահարի կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան։
     Չգիտենք թե ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի «չոր» աշխատավարձի վրա ինչ ազդեցություն է ունեցել նրա և «Կայարանցի Բիբոսի» հանդիպումը և դիպուկահարի դեմ հարուցված քրեական գործը, միայն գիտենք, որ «Կայարանցի Բիբոսի» սեփականության ծավալից դուրս է եկել մոտ 500.000 ԱՄՆ դոլար և Երևանում գտնվող կիսակառույց մի ահռելի շինություն։
     Մեր կողմից ընդամենը մի հարցադրում կանենք ՀՔԾ «չոր» աշխատավարձով ապրող պետին։
     Աստված մի արասցե ե՞թե վաղը պատանդ վերցնեն քո հարազատին, որտեղի՞ց ես դիպուկահար ճարելու, Բիբոսի կիսակառույցը և շվեցարական բանկի հաշվեհամարը հատուկ գործողություն հարազատիդ փրկության գործում իրականացնել չեն կարող։ Շարունակելի......

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
17511 | 0 | 0
Facebook