Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ի՞նչ ազդեցություն ունեցավ ՀՔԾ պետի «չոր» աշխատավարձի վրա Արթուր Զադոյանի գործը

01:37, çarşamba, 01 kasım, 2017
Ի՞նչ ազդեցություն ունեցավ ՀՔԾ պետի «չոր» աշխատավարձի վրա Արթուր Զադոյանի գործը

Մի քանի օր առաջ դեռ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը իջավ իր «բարձրունքից» և վերջապես որոշեց կյանքում առաջին անգամ իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնել հանրությանը։ Սակայն լինելով ի ծնե բանսարկու և մուտիլովչիկ, հայտարարագիրը նույնպես ներկայացրեց իր բնույթին համապատասխան։
     Դեռ ՀՔԾ պետի պաշտոնը զբաղեցնող բանսարկուի հայտարարագրում նշված է, որ 60 տարեկան մառազմատիկ ծերունին ապրում է «չոր» աշխատավարձով և թոշակառու է, որ նրան դեռ փոքր հասակում անիծել են, որ նա ապրի միայն աշխատավարձով։ Հիմա փորձենք հասկանալ, թե հնչեղ գործերի ելքը ինչպես է ազդել դեռ ՀՔԾ պետի պաշտոնը զբաղեցնող Վահրամ Շահինյանի «չոր» աշխատավարձի վրա։ Միայն փաստեր, քրեական գործից։ Այսպես՝ 2009 թ - ին Յուվեցի Կարոն մեքենայի մեջ փորձում է կրակել Արթուր Զադոյանի վրա։
     Վերջինս հարվածում է Կարոյի գլխին, իրեն դուրս է գցում մեքենայից և փորձում է փախչել։
     Կարոն և իր վարորդ Օնիկը երկու պահունակ կրակում են փախչող Զադոյանի հետևից։
     Արձակված գնդակներից մեկը կպնում է Զադոյանի ուսին, մյուսը ոտքին և նա ընկնում է։
     Կարոն և Օնիկը վազելով հասնում են Զադոյանին, փորձում վերջացնել կիսատ սկսած գործը, սակայն վրա են հասնում ոստիկանները և Կարոն բավարարվում է միայն ընկած, արյունաքամ լինող Զադոյանի չորս կողը ոտքով ջարդելով։
     ՀՔԾ ում (Պետ ՝ Ա.Միրզոյան) հարուցվում է քրեական գործ, Զադոյանը ճանաչվում է տուժող, Գլխավոր Դատախազը պատրաստվում է դիմել ԱԺ Յուվեցի Կարոյի դեմ քրեական գործ հարուցելու թույլտվություն ստանալու միջնորդությամբ։
     Արթուր Զադոյանի առողջական վիճակը կտրուկ վատանում է, նա չի կարողանում մասնակցել քննչական փորձարարություններին, այդ հիմքով քր.գործի վարույթը կասեցվում է։
     2013 թ-ին ՀՔԾ պետ է նշանակվում, Գլխավոր Դատախազ ղառնալու երազանքով մանկուց տառապող «չոր» աշխատավարձով ապրող ՝ հանրաճանաչ բանսարկու և կաշառակեր Վահրամ Շահինյանը։ Զադոյանի գործը վերաբացվում է։
     1…Յուվեցի Կարոն ճանաչվում է տուժող։
     2…Զադոյանին մեղադրանք է առաջադրվում Յուվեցի Կարոյին միջին ծանրության վնասվածք և սպանության սպառնալիք տալու համար։
     ՀՔԾ -ն սույն մեղադրանքը հիմնավորելու համար հաստատված հանգամանք է համարում
     .…որ Զադոյսնը «մակարով» .տեսակի ատրճանակի միայն ծայրի մասը նասկու մեջ դրած վազել 180 մետր, որից հետո ոտքերով և ձեռքերով կռվել 15 րոպե և ատրճանակը չի ընկել։ Փորձագետի որոշմամբ ՝ ատրճանակի վրա Զադոյանի մատնահետքեր և քրտինքի ճարպային հետքեր չեն հսյտնաբերվել։
     Զադոյանի ոտքի վրա ատրճանակի մետաղական քսայուղեր չեն հայտնաբերվել ։
     Այս պայմաններում դեռ ՀՔԾ պետ աշխատող, ապագա դատապարտյալ Վահրամը գտնում է, որ Արթուրի մոտ եղել է վերը նշված հանգամանքներով և վայրում ատրճանակ։
     …հաստատված է համարում, որ «՝Բրաունինգ» տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի մեջ (պահունակը 13 գնդակ) …առկա է եղել 15 գնդակ, իսկ վարորդ Օնիկը չի կրակել։
     Առաջադրված բոլոր մեղադրանքներում 2015 թ - ին Արթուր Զադոյանը արդարացվեց։
     Յուվեցի Կարոյին մեղադրանք չառաջադրվեց, նրան հաջողվեց խուսափել քրեական պատասխանատվությունից։
     Չգիտենք այս գործը գլխի վայր շուռ տալը, Յուվեցի Կարոյին և իր վարորդին պատժից ազատելը ինչ ազդեցություն է ունեցել դեռ ՀՔԾ պետի աթոռը զբաղեցնող Վահրամի աշխատավարձի վրա, բայց հենց Յուվեցի Կարոյի և նրա վարորդի բառերից, Յուվեցի Կարոյի սեփականության ծավալից դուրս է եկել 1.200.000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ամն դոլար։
     Շարունակելի………

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5302 | 0 | 0
Facebook