Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Անիծել» են ՀՔԾ պետին, նա մնացել է աշխատավարձի հույսին

03:31, pazartesi, 30 ekim, 2017
«Անիծել» են ՀՔԾ պետին, նա մնացել է աշխատավարձի հույսին

Կիրակի օրով ոչ ավել ոչ պակաս news.am կայքը հրապարակեց ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի հայտարարագիրը։
     Ըստ հայտարարագրի պարզվեց, որ ՀՔԾ պետը ՀՀ միակ պաշտոնյան է, որը անիծված է և ապրում է «չոր» աշխատավարձով։
     Պարզվեց նաև, որ անիծվածը ՝ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը ունի 1 բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, երկու ավտոտնակ: Նա հայտարարագրել է 17 մլն դրամ, 30 հազար դոլար եւ 10 հազար եվրո: 59-ամյա պաշտոնյան տարեկան 6 մլն 660 հազար դրամ աշխատավարձ է ստանում, այս տարվա ընթացքում էլ վարձակալության դիմաց ստացված վճարից ունի 4 մլն 300 հազար դրամ: Շահինյանը նաեւ կենսաթոշակ է ստանում՝ այս տարվա ընթացքում 2 մլն 654 հազար դրամ:
     Ինչն է հետաքրքիր։
     Սույն հայտարարագիրը լույս է սփռում նաև ՀՔԾ -ի քննած գործերի մեջ տրամաբանության բացակայության վրա նույնպես։
     Քննված գործերում առկա է կալանավորված մեղադրյալը, բայց բացակայում են մեղադրանքի հիմքը ՝ հանցագործության դեպքը և այն հիմնավորող ապացույցները, դե անձին մեղադրանք առաջադրելուց և կալանավորելուց ՀՔԾ պետը ենթադրում է, ոը մի օր ձեռք կբերի նաև մեղադրող ապացույցները։
     Հայտարարագրում ՀՔԾ պետը ունի երկու ավտոտնակ, բայց չունի ավտոմեքենա, ենթադրում է, որ մի օր էլ ձեռք կբերի դա։
     Հիշեցնենք ՀՔԾ պետին այն մասին, որ ապօրինի հարստացման մասին օրենքը մտել է ուժի մեջ, որ այդ օրենքով հանցագործության սուբյեկտներ են նաև նրա հետ փոխկապակցվսծ անձիք, ինչպես նաև այն, որ ջայլամներ կան նաև ՀՀ ում, և նրանց բնավորության գիծը, վտանգի պահին թաղել գլուխը ավազի տակ վստահ լինելով, որ հետույքը չի երևում հայտնի է արդեն և հասարակությանը և համապատասխան իրավապահ մարմիններին։
     Սույն հայտարարագրի հետ կապված զրուցեցինք ՀՔԾ մեր աղբյուրի հետ։
     Վերջինս հայտնեց, որ ՀՔԾ պետը սույն հայտարարագիրը ներկայացրել է նախօրյակին տեսած երազի ազդեցության տակ։
     Ըստ աղբյուրի երազում, Բաղրամյան 26 - ից եկած ձայնը նրան ցուցում է տվել իր հետագա գործունեության և ապրելակերպի նորմերի հետ կապված։
     Վահրամ Շահինյանի երազը ՝ Տեսանյութում

ՀՔԾ պետի անեցքը
ՀՔԾ պետի իրական դեմքը
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6335 | 0 | 0
Facebook