Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում բարեկամություն է հաստատվել Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև:
Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանի նախաձեռնությամբ ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների, կրթության և գիտության աշխատողների խորհրդային տարածքի արհմիության աջակցությամբ իրականացվել է հերթական ծրագիրը.
Նոր Նորք վարչական շրջանի հ.163 հիմնական դպրոցի աշակերտները տնօրենի, մանկավարժների և կրթության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ հյուրընկալվել են Գանձակի (Նախկին Բատիկյան) միջնակարգ դպրոցում:
Հ.163 հիմնական դպրոցի աշակերտները ներկայացրել են «Հայը» խորագրով միջոցառում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակին: Հայրենասիրական, արիության դաս է անցկացրել ներկաների համար նաև «Արծիվ մահապարտներ» գումարտակից ամենատարեց մահապարտը՝ Ս. Մաթևոսյանը:
Միջոցառման ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից դպրոցին է նվիրաբերվել հուշանվեր:
Քննարկվել են առաջիկայում իրականացվելիք համագործակցության ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր:
Դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է նաև ճանաչողական շրջայց համայնքի պատմամշակութային վայրեր:
Նկարները`
այստեղ