Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վաղը Մխիթարյանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմ…

19:55, pazartesi, 23 ekim, 2017
Վաղը Մխիթարյանը կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմ…

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 4-րդ փուլում վաղը «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Սուոնսիին»: Բրիտանացի բազմաթիվ փորձագետների կարծիքով Ժոզե Մոուրինյոյի թիմը կրկին անգամ կխաղա 4-3-2-1 մարտվարությամբ:

Մասնավորապես, դարպասում կլինի Ռոմերոն, իսկ պաշտպանության կենտրոնում Լինդելոֆն ու Սմոլինգը: Աջ եզրում կխաղա Դարմիանը, իսկ ձախից՝ Բլինդը: Որպես հենակետային կիսապաշտպաններ կխաղան Մատիչն ու Էրերան: Ենթահարձակվողի դիրքում կգործի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Կիսապաշտպանության աջ եզրում կլինի Լինգարդը, իսկ ձախ եզրում կխաղա Մարսիալը: Կենտրոնական հարձակվողի դիրքում հանդես կգա Լուկակուն:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի «Հադերսֆիլդի» հետ խաղում Մխիթարյանը տեղ չէր գտել հիմնական կազմում:


    

«Սուոնսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22: 45-ին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3958 | 0 | 0
Facebook