Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը կիրականացվի ազգային արժույթով

14:06, cuma, 20 ekim, 2017
Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը կիրականացվի ազգային արժույթով
     Թուրքիայի և Իրանի միջև առևտուրը այսուհետև կիրականացվի ազգային արժույթով։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և Իրանի առաջին նախագահ Իսհաք Ջիհանգիրին։ Պաշտոնյաներն առանձնազրույց են ունեցել Չանքայայի պալատում։ Հանդիպման օրակարգային թեման է եղել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացումը։ Բինալի Յըդըրըմի խոսքով՝ այդ հարաբերությունների զարգացման համար նախատեսված ամենակարևոր քայլերից մեկը ազգային արժույթով առևտրի իրականացումն է։ «Երկու երկրների կենտրոնական բանկերն արդեն այս առթիվ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Առաջիկա օրերին այս որոշման մասին կծանուցվեն նաև մյուս բանկերը։ Այս կերպ Իրանի և Թուրքիայի միջև ազգային արժույթով առևտրի իրականացումը ավելի կխթանվի։ Դա մեծապես կնպաստի ինչպես առևտրի հեշտացմանը, այնպես էլ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը և ընդլայնմանը», - նշել է Յըլդըրըմը։ Իսկ Ջիհանգիրին տեղեկացրել է, որ բացի ազգային արժույթով առևտրից, կողմերը համաձայնության են եկել նաև Իրանի և Թուրքիայի սահմաններն առևտրի նպատակով 24 բաց պահելու վերաբերյալ։ «Պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիայից Իրանի տարածքով ապրանքներ կարտահանվեն Կատար։ Երեք երկրների նախարարությունների միջև հնարավորինս արագ պայմանագրեր կստորագրվեն և թուրքական ապրանքները Իրանի միջոցով կարտահանվեն Կաթար։ Շատ կարևոր որոշումներ են կայացվել նաև զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ», - նշել է նա։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3410 | 0 | 0
Facebook