Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հոկտեմբերյան համերգային հագեցված ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը

15:23, cuma, 29 eylül, 2017
Հոկտեմբերյան համերգային հագեցված ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախությանը
    
    
Երեք համերգ Նիդերլանդներում Կոմիտասի անվան քառյակի և «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական» հիմնադրամի մասնակցությամբ:
    
    
     Հոկտեմբերի 5-ին՝ Հաագայի Diligentia թատերասրահում, Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի, Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների
     հաստատման 25-րդ ամյակի կապակցությամբ, ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո և աջակցությամբ Նիդերլանդների թագավորությունում, մշակութային ծրագրերի շրջանակներում բազմաթիվ հրավիրված հյուրերի առջև պատիվ կունենա Հայաստանը ներկայացնել աշխարհահռչակ Կոմիտասի անվան ազգային քառյակը: Այն աշխարհի հնագույն ու յուրահատուկ նվագարաններից է, որը ներկայացնում է փառահեղ ու անմահ, անկրկնելի Կոմիտասի ստեղծագործությունները:

     Արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Կոմիտասի անվան ազգային քառյակը հյուրընկալվելու է
     Նիդերլանդների մեծ համայնք ունեցող քաղաքներից մեկում Մաստրիխտում: Տեղի Սուրբ Կարապետ եկեղեցում առաջին անգամ հնչելու է ավելի քան 50 երկրներում հյուրախաղերով հանդես եկած քառյակի կատարումները:
     Կոմիտասի անվան լարային քառյակը հիմնադրվել է Մոսկվայում 1924 թվականին, տեղի կոնսերվատորիայի հայ ուսանողներ Ավետ Գաբրիելյանի (1-ին ջութակ), Լևոն Օհանջանյանի (2-րդ ջութակ), Միքայել Տերյանի (ալտ) և Սերգեյ Ասլամազյանի (թավջութակ) նախաձեռնությամբ (ղեկավար Ե. Գուզիկով) ։ Հայաստանի կառավարության որոշմամբ 1932 թվականին քառյակին շնորհվել է մեծն Կոմիտասի անունը:
     Տարիների ընթացքում Խումբն ավելի ու ավելի է կատարագործել կատարողական վարպետությունը և մեծ ճանաչման հասել աշխարհում: Կայուն և համակուռ այս կոլեկտիվում մեկ գեղարվեստական ղեկավար է փոխվել: Ավետ Գաբրիելյանին փոխարինել է Էդուարդ Թադևոսյանը, որի 70-ամյա հոբելյարն այս տարի նշվեց: Նրան կոլեկտիվ էր հրավիրվել Ավետ Գաբրիելյանը:
     Կոմիտաս քառյակը հարուստ տարեգրություն ունի: Դեռ 1934 թվականին քառյակին շնորհվել Է ՀԽՍՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում, ստացել է պետական մրցանակներ, բազմաթիվ մրցույթների հաղթող է ու դափնեկիր:
     Այժմ քառյակն այսպիսի կազմ ունի. առաջին ջութակն ու գեղարվեստական ղեկավարը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյան է: 2-րդ ջութակ - Սյուզի Երիցյան, միջազգային մրցույթների դափնեկիր, Ալտ - Ալեքսանդր Կոսեմյան, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, Թավջութակ - Հասմիկ Վարդանյան, միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր:

    
     Այս գեղեցիկ համերգով սակայն չի սահմանափակվում Մաստրիխտում տեղի ունեցող հոկտեմբեր ամսվա համերգային միջոցառումները: Ինչպես «Նիդերլանդական օրագրին» տեղեկացնում է Մաստրիխտի Անի հայ համայնքի ղեկավար Լևոն Սարգիսը՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 15-ին «Աշոտ Տիգրանյան մշակութային երաժշտական» հիմնադրամը ևս համերգ է ունենալու Մաստրիխտում՝ Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում:
     Այս հիմնադրամը գործում է Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Համերգներով հյուրախաղերի է եղել մի շարք երկրներում: Հիմնադրամը ստեղծել է 2016թ. United American and Armenian Chamber Orchestra-ն («Հայ-ամերիկյան կամերային միացյալ նվագախումբը»), որի կազմում ընդգրկված են ինչպես հայազգի երիտասարդ շնորհալի, տաղանդավոր երաժիշտներ, այնպես էլ օտարերկրացիներ։
     խումբը ղեկավարում է Աշոտ Տիգրանյանը: Նա փորձում է արվեստի ու երաժշտության միջև սկիզբ դնել նոր երկխոսության: Այս նոր ոճը լինելու է հանդիսատեսի հետ շփման նոր հարթակ, որն ապահովվելու է նոր ոճ և ուղղվածություն: Աշոտ Տիգրանյանը երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, ծնվել է Հայաստանում, սովորել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ ջութակահար Լեոնիդ Կոգանի դասարանում:
     Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարելիցի
     և Հայաստանի ու Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ ամյակի կապակցությամբ Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում տեղի ունեցող այս երկու միջոցառումների մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար:
    
     «Նիդերլանդական օրագիր»

    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4536 | 0 | 0
Facebook