Հացի մասին շատ ասույթներ և լեգենդներ կան հյուսված: Ըստ լեգենդի, ինչպես որ ամեն ինչ, հացը նույնպես պատահաբար է ստեղծվել, այն էլ հին եգիպտացու կողմից: Առաջին հացը թխվել է 15 հազար տարի առաջ: Հնագույն մարդիկ աճեցրել են հացահատիկային բույսեր, ձավար, որոնք սկզբանպես օգտագործում էին չոր վիճակում, ավելի ուշ դրանցով պատրաստվում էին տարբեր կերակրատեսակներ:
Հին Եգիպտոսում հացը պատրաստում էին թթխմորով: Եգիպտոսում հացի արտադրությունը զարգացել է 5000 տարի առաջ: Հին եգիպտացի հացագործները պատրաստում էին տարատեսակ հացեր. երկարավուն, կլոր, բրգաձև, ձկան, կատվի, աքլորի տեսքով և այլն: Հացը զարդարում էին խաչերով, ընտանիք խորհրդանշող նշաններով, նաև՝ ուտելի ծաղիկներով: Հին Եգիպտոսում կարողանում էին թխել նաև մեղրով, կաթով և յուղով քաղցր հաց: Այս տեսակ հացն ավելի թանկ արժեր, քան սովորական հացը:
Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը հացի հնագույն հայրենիքներից է: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2-րդ հազարամյակներում: Այդ են վկայում մի շարք հնավայրերի` Շենգավիթի, Մոխրաբլրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները: Միջնադարյան Հայաստանում թոնիրներից բացի հացը թխում էին նաև սաջի` հատուկ մետաղաթիթեղի վրա:
Աղվորիկ Իսկական հաց
ֆեյռւբուքյան էջի գրառումից