Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բոլե Մալենո

13:43, perşembe, 21 eylül, 2017
Բոլե Մալենո

Այս պատմությունը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահագներում՝ 1980-ականներին։ Ֆլորիդա նահանգի գյուղերից մեկում, մի տղա էր ապրում, ում ծնողները արմատներով իտալացի էին, և նրան անվանակոչել էին Բոլե Մալենո։ Ցավոք սրտի Մալենոների ընտանիքը բավականին վատ էր ապրում, ինչի պատճառով Բոլեն 12 տարեկանից սկսած տարբեր աշխատանքներ էր կատարում՝ օգնում էր մարդկանց խանութից գնած ծանր իրերը բերել, օգնում էր կոշկակարին, փայլեցնում էր մարդկանց կոշիկները։ Նա ամեն հնարավոր բան անում էր, որպեսզի գումար վաստակի։ Հայրը՝ Ռոբերտը հարբեցող էր, ինչի պատճառով էլ, մայրը՝ Սոֆին սկսել էր գումարի դիմաց մարմնավաճառությամբ զբաղվել, չնայած շատ հաճախ խաբում և չէին էլ վճարում նրան։ Այո, դժբախտ իրավիճակ էր 12-ամյա տղայի համար, բայց նա ամեն դեպքում փորձում էր ինչ-որ մի բան անել։ Հաճախ էր ռադիո լսում, և իր համար հերոսական կերպար էր համարում նախագահ Ռեյգանին, մտածելով, որ նախագահ լինելը հերոսություն է, և այդ պաշտոնին մարդիկ արժանանում են։ Շատ դեպքեր էին լինում նաև, որ ինչ-որ տեղ աշխատանք անելիս կողքից լսում էր մարդկանց վիրավորական խոսքերը նախագահ Ռեյգանի հասցեին, և փորձում էր պաշտպանել նրան։ Մի անգամ, երբ կոշկակարին օգնում էր, ռադիոյով ասացին, որ Ռեյգանը պատրաստվում է, աննախադեպ տնտեսական աճ ապահվել ԱՄՆ-ում, և դարձնել ամենազորեղը աշխարհում։ Ինչին ի պատասխան կոշկակարը ասաց․

– Քո մերը, մի քիչ փող տուր գոնե ապրենք։

Բոլեն բավականին վրդովեց, և կոշկակարի վրա սկսեց գոռալ, ասելով.

- Ռեյգանը նախագահն է, նա ամենաուժեղն է, և չպետք է վիրավորել նրան։

- Գնա այստեղից և քեզ համար նոր աշխատանք փնտրիր փսլնքոտ, միգուցե այդ Ռեյգանը քեզ աշխատանք կտա։

Բոլեն դուրս եկավ շատ տխուր դեմքով, բայց մտածում էր, որ ճիշտ էր արել, պետք էր Ռեյգանի պես մարդու համար նման զոհողության գնալ։ Անցավ մի տարի նա դեռ այստեղ-այնտեղ ընկնելով գումար էր վաստակում, երբ գյուղում խոսակցություն լսեց, որ վաղը նախագահն է գալու շրջելու գյուղով, քանի-որ շուտով նախագահական ընտրություններ են, և ավանդույթի համաձայն պետք է շրջայց կատարի ամբողջ երկրորդ։ Սա Բոլեի համար պատմական պահ էր, մարդը՝ ում պարզապես նա պաշտում էր, և կուռք էր համարում, վաղը կլինի իրենց գյուղում։ Վերջապես եկավ Բոլեի համար ամենասպասված պահը, Ռոնալդ Ռեյգանը այցելեց այն գյուղը, որտեղ ապրում էր 13-ամյա Բոլեն։ Ռոյգանը որոշեց գյուղի կենտրոնական հրապարակում խոսել ժողովրդի հետ։ Բոլեն գնացել էր, Ռեյգանի կարելի է ասած՝ քարոզարշավին, քանի որ ըստ էության Ռեյգանը միայն ընտրություններից առաջ է այցելում հեռվում գտնվող նահանգները՝ առավել ևս գյուղերը։ Բոլորը դժգոհ դեմքերով ուշադիր լսում էին նախագահին, և միակ ուրախ դեմքով մարդը այդտեղ Բոլեն էր, ինչը հեռվից-հեռու նկատեց Ռեյգանը, և որոշեց մի յուրօրինակ բան անել։ Նա կանչեց Բոլեին իր մոտ․

- Արի այստեղ փոքրիկ, արի ինձ մոտ։

Ռեյգանը կանչում էր Բոլեին, և ինչ էր մնում տղային՝ պարզապես ուրախ գնալ նրա մոտ։ Ռեյգանը տղային հարցրեց.

- Ի՞սկ դու գիտես, թե ես ո՞վ եմ,

- Այո, պարոն նախագահ, դուք իմ երազանքների նախագահն եք, մարդ՝ ում իմ կուռքն եմ համարում։
     Ռեյգանի պես հնարամիտ մարդը առիթը չէր կարող բաց թողնել՝

- Դուք լսեցիք տղային, նա այս տարիքում արդեն հասկանում է, թե ով է պետք այս երկրին, մնում է դուք և ողջ ԱՄՆ ժողովուրդը հասկանաք, որ հենց ես եմ այն մարդը, ով ձեզ կօգնի առաջ գնալ։

Հաջորդ օրը, բոլոր Ամերիկյան թերթերը գրում էին Ռեյգանի հաջողության մասին։ Բոլեն ուրախ էր իր երազանքների նախագահին հանդիպելու համար, և դարձյալ շարունակում էր իր՝ կոշիկ փայլեցնողի աշխատանքը։ Նա ծանոթացավ մի տղայի հետ, ով պատրաստվում էր մայրաքաղաք Վաշինգտոն գնալ, և խնդրեց իրեն էլ տանել, խոստանալով, որ կաշխատի իր համար, և կհատուցի դրա դիմաց։ Անցավ մի քանի օր, և այդ տղան օգնեց Բոլեին նավով Վաշինգտոն հասնել, անգամ օգնեց տեղավորվել աշխատանքի բարձրակարգ ռեստորաններից մեկում, որպես՝ կոշիկ փայլեցնող։ Եվ նրա ամեն օրվա աշխատած գումարի 80 տոկոսը իրեն էր պահում։ Պարզվում է, սա մի ռեստորան է, որտեղ հաճախ է գալիս նաև Ռեյգանը, ինչը մեկ անգամ նկատեց Բոլեն։ Նա որոշեց թաքուն լուսամուտի տակից գաղտնի լսել, թե ինչ էին խոսում Ռեյգանը և իր կուսակից ընկերը։

- Պարոն նախագահ, մեկ ամսից ընտրությունները սկսվում են, դժվար կլինի հաղթելը, քայլեր են պետք անել ժողովրդի համար։

- Ի՞նչ է, կարծում ես, ես մեկ գրոշ անգամ կտամ, որ մարդիկ Ռեյգան գոչեն։ Թքած ունեմ մարդկանց վրա, ես բավականին հարուստ եմ, որպեսզի մտածեմ մարդկանց մասին։

Սա լսելով, Բոլեն հասկացավ, որ սխալ մարդու էր իրեն կուռք համարում, և իրականում մարդիկ ճիշտ կարծիք ունեին Ռեյգանի մասին։ Եվ, երբ մտքերով ռեստորանի դիմաց նստած էր, Ռեյգանը ջղայնացած դուրս եկավ, որպեսզի նստի իր մեքենան և գնա, սակայն նկատելով կոշիկ մաքրող Բոլեին ասաց․

- Չե՞ս տեսնում թե, ով է անցնում փսլնքոտ, ինչո՞ւ չես մաքրում կոշիկներս, ասաց Ռեյգանը և հեռացավ։

Սա լսելով, Բոլեի մոտ առավել քան հաստատվեց քիչ առաջ ձևավորված կարծիքը, նա հասկացավ, որ իրականում Ռեյգանը ստախոս և լավ գովազդվող նախագահ է՝ ուրիշ ոչինչ։ Բոլեն դարձյալ շարունակում էր աշխատել, մոտ 20 տարի կարողացավ ապրել Վաշինգտոնում՝ կոշիկ փայլեցնողի աշխատանքով, չմոռանալով կողքից էլ հետևել քաղաքական անցուդարձին։ Մի քանի ամսից նախագահական ընտրություններ պետք է լիներ, և հիմնական թեկնածուն հայտնի քաղաքական գործիչ Բիլ Քլինթոնն էր։ Բոլեն ուշադիր հետևում էր այս ամենին, նա արդեն Ռեյգանից հետո հասկացել էր, որ ոչ-ոքի հավատալ պետք չէ։ Արդեն 33-ամյա Բոլեն մտադիր էր դնել իր թեկնածությունը ընտրություններին, որպեսզի մարդիկ իմանան իր մասին, չնայած, որ քաջ գիտակցում էր, որ անգամ մեկ տոկոսի շանս չունի։ Երբ Քլինթոնին ռադիոհաղորդման ժամանակ հարցրեցին, թե ի՞նչ է կարծիք ունի, նոր նախագահի թեկնածուի մասին, Քլինթոնը ծիծաղելով պատասխանեց․

- ԱՄՆ ողջ ժողովուրդը պոտենցիալ՝ այդպիսի նախագահներ են։

Քարոզարշավներ էր իրականացնում Քլինթոնը, որոնք մեկը մյուսից հաջող էին ստացվում, և բոլորը համոզված էին, որ նոր նախագահը ակնհայտ է, որ Քլինթոնն է լինելու։ Եվ հանկարծ մի օր, Բոլեն ռադիոյով հայտարարեց, որ ժամը 18։00-ին իր խոսելու ժամանակն է եկել, կոչ անելով մարդկանց այդ ժամին լինել Վաշինգտոնի կենտրոնական հրապարակում։
     Ժամը 18։00-ն էր, Բոլեն Վաշինգտոնի կենտրոնում շարունակ սպասում էր մարդկանց, չնայած նրանք չէին գալիս, ընդամենը 5 հոգի էին եկել, որոնցից երկուսը տարեց կին, երկուսը լրագրող, մեկն էլ Բոլեի Վաշինգտոնում ձեռք բերած իր ծանոթներից էր։ Իհարկե, ակնհայտ էր, որ ոչինչ չի ստացվի, բայց, Բոլեն որոշում է խոսել, թեկուզ և այդ 5 հոգու համար։

- Ես երկար էի մտածում, խոսել թե՝ ոչ, բայց որոշեցի, որ ամեն դեպքում կարիքը կա որպեսզի խոսեմ, կարիքը կա, որ ես էլ ինձ ներկայացնեմ, որպեսզի ճանաչեք ինձ՝ Բոլե Մալենոյիս։ Ես փոքրուց աղքատ ընտանիքում եմ մեծացել, ոչնչի չեմ հասել, և ամբողջ կյանքում կոշիկ եմ փայլեցրել, ինչը ինձ մոտ լավ էր ստացվում, բայց միշտ հետևել եմ քաղաքականություն կոչված, այս թատրոնին, որտեղ մարդիկ պարզապես խաբում էին, որտեղ Ռեյգանի նման ստոր ու տականք մարդիկ էին հաղթում։

Ինչքան շարունակվում էր, Բոլեի խոսքը, այդքան մարդիկ շատանում էին, զարմանալի էր, 5 հոգին շատացել, դարձել էր 10, 50, 100, 500, 1000, արդեն հաշվել չէր լինում, մարդկանց թիվը, սա աննկարագրելի մի պահ էր։ Կարծես ամբողջ ժողովուրդը այնտեղ էր։ Եվ Բոլեն դեռ խոսում էր․

- Ես փոքր ժամանակ կուռք էի համարում Ռոնալդ Ռեյգանին, բայց հետո հասկացա, որ նրա նմանները միայն իրենց գրպաններն են լցնում, նույնը Քլինթոնն է, և բոլորը, ովքեր մտնում են քաղաքականություն։ Նրանք միայն գովազդվելու ճիշտ տարբերակը գիտեն, և վերջ։ Ձեր պես հասարակ ժողովրդի մասին միայն կարող է մտածել, այն մարդը, որը ձեզ նման է։ Ես ձեզ նման եմ հարգելիներս, ես Բոլե Մալենոս ձեր խոնարհ ծառան՝ այն կոշիկ փայլեցնող հասարակ գյուղացի տղան, ես ձեր կողքին եմ, և ձեզ եմ թողնում, որ որոշեք, ով է ձեզ պետք, գովազդվող և գրպանները լցնող տականքները, թե ձեր ծոցից ելած հասարակ տղան։ Վերջ՝ բավական է։

Ամբողջ ԱՄՆ ժողովուրդը սկսեց վանկարկել՝

- ԲՈԼԵ, ԲՈԼԵ, ԲՈԼԵ, ՄԱԼԵՆՈ, ԲՈԼԵ, ԲՈԼԵ, ԲՈԼԵ, ՄԱԼԵՆՈ։

Վանկարկումները չէին դադարում, լրագրողները և ամբողջ քաղաքական աշխարհը զարմացած էին այս ամենից։
     Եւ ահա, եկավ ընտրության պահը, Քլինթոնը արդեն անհանգստացած սպասում էր արդյունքներին, և վերջապես ժամանակն էր հատարարելու, թե ով է ընտրվել ԱՄՆ նախագահ։ Եւ ահա այդ հայտարարելու հնարավորությունը տրվել էր հայտնի գրող Միլսին, բոլորը ուշադրությամբ սպասում էին Միլսի բառերին։ Միլսը նշեց, որ չի պատրաստվում երկար-բարակ խոսել, և միանգամից ասաց․

- ԱՄՆ ժողովրդի քվեարկությամբ, ԱՄՆ նախագահ է ընտրվում՝ ԲՈԼԵ ՄԱԼԵՆՈՆ։

Ցնցված էր, ողջ Ամերիիկան, սա անսպասելի մի երևույթ էր, հասարակ մեկը դառնում է ԱՄՆ նախագահ։

Անցավ մի քանի ամիս, նախագահ Բոլե Մալենոն հանեց հարկերը անհատ ձեռներեցներից, կրճատեց կառավարական աշխատողների աշխատավարձը՝ 50 տոկոսով։ Իր աշխատավարձը՝ 70 տոկոսով։ Այդ գումարները նա հատկացնում էր մանկատներին և գիշերօթիկներին էր։ Աշխատատեղերը ԱՄՆ-ում գրեթե կրկնապատկվեց, թոշակները եռապատկվեց։ Եվ այս առիթով մի հարցազրույցի ժամանակ Մալենոն ասաց․

- Սա բան էր, որը կարող էր անել ցանկացած ԱՄՆ նախագահ, բայց նրանք դա նախընտրում էին դնել իրենց գրպաններում։

Այո գոհ էր ամբողջ ԱՄՆ ժողովուրդը, դժգոհ՝ կառավարական որոշ կադրեր։

Եվ վերջապես Բոլե Մալենոն, որոշում է նորից, ժողովրդին հավաքել Վաշինգտգոնի հրապարակում և խոսել նրանց հետ։

Ամբողջ ժողովուրդը պաստառներով, ծաղիկներով գնացել էին լսելու իրենց ընտրյալ նախագահին, և ժամանակն էր արդեն խոսելու․

- Ես ձեր երկրի նախագահը, ձեր ընկերը, ձեր ծառան և բարեկամը, ուզում եմ, որ բոլորդ հասկանաք, որ իմ միակ նպատակը ձեզ բարեկեցիկ կյանքով ապահովելն է։

Եվ, երբ Բոլեն ուզում էր շարունակել իր խոսքը, ամբոխի մեջ մի անհայտ մարդ, հանում է գրպանից զենքը և կրակում նախագահին՝ մահացու վիրավորում հասցնելով նրան։

Վերջ ավարտվում է ամերիկացիների երազանքը Բոլե Մալենոյի հետ միասին։ Մարդիկ չէին ցանկանում, որպեսզի հաղթի ժողովուրդը, ինչի պատճառով էլ, եղավ այս ամենը։

Եվ այս տխուր Ամերիկյան իրավիճակում, երկրի նախագահ է դառնում, առանց ընտրության ԲԻԼ ՔԼԻՆԹՈՆԸ...

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7724 | 0 | 0
Facebook