Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նպատակ ունեն ազնվամորու և մոշի օրգանական ինտենսիվ այգի ստեղծել

12:39, çarşamba, 20 eylül, 2017
Նպատակ ունեն ազնվամորու և մոշի օրգանական ինտենսիվ այգի ստեղծել
    
    

Օրգանական մոշի և ազնվամորու մշակությամբ զբաղվող «Արմբերրի» ընկերությունը ազնվամորու և մոշու յոթ տեսականի է փորձարկում: Ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով, գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում ձեռք են բերել տրակտոր` անհրաժեշտ կցամասերով: 2018 թվականին նախատեսում են օգտվել նաև կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգի ներդրման սուբսիդավորվող վարկերից:
     ՀՀ Կոտայքի մարզպետի և ՀՀ Գյուղատնտեսության նախարարի «Արմբերրի» ընկերության շրջայցի ընթացքում անդրադարձ է կատարվել ընկերության կողմից կաթիլային ոռոգման աշխատանքների կազմակերպման մոտեցումներին:
     Պատասխանատուների հավաստմամբ ընկերությունը նպատակ ունի նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ բարձր արտադրողականությամբ ազնվամորու և մոշի օրգանական ինտենսիվ այգի ստեղծել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3806 | 0 | 0
Facebook