Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ծանոթացել են սնկարտադրության տարբեր փուլերի գործընթացներին

12:09, çarşamba, 20 eylül, 2017
Ծանոթացել են սնկարտադրության տարբեր փուլերի գործընթացներին
    
    

«Առողջ սունկ» ընկերությունն արդեն 13 տարի զբաղվում է սնկի արտադրությամբ, հիմնական ուղղությունն արտահանումն է: Արտադրում են թարմ շամպինյոն, պորտոբելլո, կախասունկ, ունեն նաև վերամշակված արտադրանք: Թարմ սունկն արտահանվում է հիմնականում ԵԱՏՄ և Մերձավոր Արևելքի երկրներ, իսկ վերամշակված արտադրանքն իրացվում է ամբողջ աշխարհում: 2016 թվականին այստեղ արտադրվել է մոտ 1500 տոննա սունկ, որից մոտ 350 տոննան արտահանվել է, արդեն այս տարի արտահանման ցուցանիշը գրեթե կկրկնապատկվի, հետագայում նախատեսում են արտահանման մասնաբաժինը հասցնել մոտ 90 տոկոսի:
     ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և ՀՀ Գյուղատնտեսության նախարարը եղել են «Առողջ սունկ» ընկերությունում, ծանոթացել սնկարտադրության տարբեր փուլերի կազմակերպման մանրամասներին, սնկի փաթեթավորման և պահեստավորման գործընթացներին, ինչպես նաև սնկի պահածոյացման արտադրամասի գործունեությանը:


    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3248 | 0 | 0
Facebook