Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով` միասնության հասնելու ձգտումով

02:43, çarşamba, 20 eylül, 2017
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով` միասնության հասնելու ձգտումով
    

    
  • 20 сент, 2017 в 0: 08

     niderlandakan

    
     Սեպտեմբերի 18-ին` Հայաստանի մայրաքաղաք Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին իրենց մասնակցությունն են ապահովել նաև Նիդերլանդների Թագավորության հայ պատվիրակները: Նախօրոք հայտագրվել են 13 մասնակից: Ըստ այբբենական հերթականությամբ նրանք են` Արա Աբրահամյան («Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության վարչության անդամ), Սվետա Աբրահամյան («Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ), Անդրանիկ Այվազյան (ՀԲԸՄ), Մինաս Արսենյան (ՀՀԴ), Քրիստիան Գելիջի («ՎԿՍ Արմենիա» ընկերության նախագահ), Պողոս Թեքեյան (ՌԱԿ Եվրոպայի շրջանակի անդամ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնախմբի պատասխանատու), Ալիս Թովմասյան (Հայ տիկնանց միության ղեկավար), Հայկ Խանամիրյան (ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր մարմնի անդամ), Անուշավան Կիրակոսյան («Աբովյան մշակութային միության» վարչության անդամ), Մաթո Հախվերդյան (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ), Հարություն Հայրապետյան (Հայ-հոլանդական առևտրային պալատի նախագահ, գործարար), Լիպարիտ Սիմոնյան (ՀՄԸՄ Առնեմ քաղաքի մեկուսի շրջանի վարչության ատենապետ) , Նաիրի Օհանյան (ՀՀԴ անդամ):
     Վերջին տարիներին Նիդերլանդահայ կառույցներն ու կազմակերպությունները լուրջ քայլեր են ձեռնարկել միմյանց հետ մերձենալու, համախմբվելու, միասնաբար գործելու ուղղությամբ: Միասնության հասնելու այս ձգտումը շոշափելի ու զգալի արդյունքներ է ապահովել: Դրանք առնչվում են տարբեր ոլորտներին` սկսած հայապահպանության, ընդհուպ ուսումնառության խնդիրներից` մինչև տեղի օրենսդիր մարմիների առջև Հայոց Ցեղասպանության թեման մշտարթուն դարձնելը, այն ժխտողաբար հանդես եկողներին դատական մարմինների առջև պատասխանատվության ենթարկելը: Համատեղ ջանքերով բազմիցս է զանազան ու հաջողված միջոցառումներ կազմակերպվել: Միասնության այս դրսևորումը տարեցտարի դրական է անրադառնում Նիդերլանդների համայնքային կյանքին, ձևավորում փոխադարձ վստահության մթնոլորտ:
     Զուր չէ, որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը կրում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագիրը: Այն լրիվ համահունչ է Նիդերլանդահայ համայնքներում իրականացվող համահայկական ծրագրերին: Թեմատիկ նիստերը ևս շատ հետաքրքիր են: «Նիդերլանդական օրագիրը» հետևում է Հայաստան-Սփյուռք համաժողովի աշխատանքներին և մշտական կապի մեջ է մեր պատվիրակների հետ:
    
     Մեծ սիրով հրապարակում ենք համաժողովին մասնակից մեր պատվիրակների լուսանկարը:
    
    
     Լուսանկարում` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի Նիդերլանդների հայկական պատվիրակությունը. (ձախից-աջ) «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության վարչության անդամ Արա Աբրահամյանը, Նաիրի Օհանյանը (ՀՀԴ անդամ), Լիպարիտ Սիմոնյանը (ՀՄԸՄ Առնեմ քաղաքի մեկուսի շրջանի վարչության ատենապետ) Սվետա Աբրահամյանը («Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ), Նատալի Դանիելյանը (ՀՀ սփյուռքի նախարարության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ) , Մինաս Արսենյանը (ՀՀԴ), Անուշավան Կիրակոսյանը («Աբովյան մշակութային միության» վարչության անդամ) և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4816 | 0 | 0
Facebook