Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մենուա Հարությունյան . Մեր սփյուռքահայ բարեկամները պետք է գիտակցեն, որ աջակցելով Հայաստանի հզորացմանը իրենք ամրացնում են իրենց թիկունքը, որը հարկ եղած դեպքում կանգնելու է իրենց կողքին

18:52, salı, 19 eylül, 2017
Մենուա Հարությունյան . Մեր սփյուռքահայ բարեկամները պետք է գիտակցեն, որ աջակցելով Հայաստանի հզորացմանը իրենք ամրացնում են իրենց թիկունքը, որը հարկ եղած դեպքում կանգնելու է իրենց կողքին

Այս օրերին, երբ Երևանում տեղի է ունենում Հայաստան-Սփյուռք համաժողովը, հիմքում ունենալով սփյուռքի աջակցությունը Հայաստանին, Գագիկ Ծառուկյանն իր անձնական միջոցներով վճարում է լիբանանահայերի թվով 20 ուսանողի ուսման վճարները:
     Պարոն Ծառուկյանի բարեգործական նման քայլը խորը հարգանքի է արժանի, բայց այն այս պահին նաև մեսիջ է սփյուռքին, որ Հայաստանն ու Հայաստանում կայացած գործարարները ևս անտարբեր չեն սփյուռքի նկատմամբ, ավելին՝ պատրաստակամ աջակցելու մեր սփյուռքահայ եղբայրներին:
     Պարոն Ծառուկյանի՝ սփյուռքին աջակցելու մոտեցումը, քանդում է այն ստերիոտիպը, որ միայն սփյուռքահայերն են աջակցում Հայաստանին. մեր սփյուռքահայ բարեկամները պետք է գիտակցեն, որ աջակցելով Հայաստանի հզորացմանը իրենք ամրացնում են իրենց թիկունքը, որը հարկ եղած դեպքում կանգնելու է իրենց կողքին:
     Ի դեպ, ոմանք շահարկում էին Հայաստան-Սփյուռք համաժողովին Գագիկ Ծառուկյանի չմասնակցելու փաստը, բայց փաստորեն, համաժողովին չմասնակցելով հանդերձ՝ պարոն Ծառուկյանը հերթական ծանրակշիռ քայլը կատարեց Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդելու և փոխադարձ վստահություն ձևավորելու ուղղությամբ:


    


     Մենուա Հարությունյանի
     ֆեյսբուքյան էջի գրառումից

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4268 | 0 | 0
Facebook